SUMMER SALE UP TOpercent
00d
:
00h
:
00m
:
00s
Ինչու՞ են 1:1 հանդիպումները կարևոր թիմի զարգացման համար
20 Apr, 2026

Ինչու՞ են 1:1 հանդիպումները կարևոր թիմի զարգացման համար

Հայկ Դավթյան

Հայկ Դավթյան

ՄՌ ղեկավար | Gulf Armenia

Ժամանակակից կազմակերպություններում արդյունավետ ղեկավարությունը միայն առաջադրանքներ բաժանելը չէ։ Այն նաև աշխատակիցների հետ մշտական կապ պահպանելու, նրանց կարիքները հասկանալու և զարգացման համար ճիշտ միջավայր ստեղծելու մասին է։

Այս համատեքստում կարևոր գործիքներից մեկը 1:1 հանդիպումներն են։

Ի՞նչ է 1:1 հանդիպումը

1:1 հանդիպումը ղեկավարի և աշխատակցի միջև տեղի ունեցող անհատական հանդիպումն է, որի նպատակը բաց և վստահելի հաղորդակցության ստեղծումն է։ Այս հանդիպումների ընթացքում քննարկվում են`

  • աշխատակցի զարգացման հնարավորությունները,
  • առաջացած դժվարությունները,
  • ինչպես նաև թիմային համագործակցության հարցերը։

Այս ձևաչափը հնարավորություն է տալիս ոչ միայն փոխանցել հետադարձ կապ, այլ նաև հասկանալ աշխատակցի սպասումները, մոտիվացիան և կարիերայի նպատակները։

Ի՞նչ խնդիրներ են կանխում 1:1 հանդիպումները

Եթե այս հանդիպումները կազմակերպվում են պարբերաբար, դրանք կարող են օգնել կանխել բազմաթիվ խնդիրներ թիմում՝ ներառյալ «տոքսիկ լռության» ձևավորումը։

Դրանք օգնում են`

  • կանխել մասնագիտական գերայրումը,
  • ժամանակին նկատել դեմոտիվացիայի նշանները,
  • նվազեցնել աշխատակիցների լոյալության անկումը,
  • բացահայտել կոնֆլիկտային իրավիճակները,
  • հասկանալ` արդյոք թիմում կան անտեսված կամ մեկուսացված աշխատակիցներ:

Այս հանդիպումները նաև հնարավորություն են տալիս աշխատակցին բարձրաձայնել հարցեր, որոնք նա գուցե դժվարանում է քննարկել ընդհանուր միջավայրում։

Ինչպե՞ս կազմակերպել արդյունավետ 1:1 հանդիպումներ

1:1 հանդիպումները սովորաբար անցկացվում են ամեն երկու շաբաթը մեկ և տևում մոտ 30 րոպե։ Դրանք պետք է լինեն ոչ ֆորմալ` ազատ զրույցի ձևաչափով, որտեղ աշխատակիցը կարող է անկաշկանդ կիսվել իր մտքերով։

Այս հանդիպումների ընթացքում կարևոր է`

  • ֆիքսել քննարկված կարևոր կետերը,
  • սահմանել զարգացման ուղղությունները,
  • քննարկել մասնագիտական աճի հնարավոր քայլերը:

Միևնույն ժամանակ, այս հանդիպումները չպետք է վերածվեն առօրյա աշխատանքային առաջադրանքների քննարկման։ Դրանց հիմնական նպատակը աշխատակցի զարգացումն ու աջակցությունն է։

Ինչու են 1:1 հանդիպումները կարևոր բիզնեսի համար

Երբ կազմակերպությունում ձևավորվում է բաց հաղորդակցության մշակույթ, աշխատակիցներն իրենց ավելի արժեքավոր են զգում։ Սա նպաստում է նրանց ներգրավվածությանը, լոյալությանը և երկարաժամկետ համագործակցությանը։

Արդյունքում շահում են և՛ աշխատակիցները, և՛ կազմակերպությունը։

Կարդացեք նաև՝ Skip Level հանդիպումների կարևորության մասին։ Ղեկավարների և HR թիմերի համար նախատեսված հնարավորությունները ներկայացված են HR Drone-ը ընկերությունների համար էջում։

Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակում՝ նպաստելու արդյունավետ հաղորդակցության մշակույթի ձևավորմանը, 1:1 հանդիպումների ճիշտ կիրառմանը և աշխատակիցների ներգրավվածության ու զարգացման բարձրացմանը ժամանակակից կազմակերպություններում։

Know someone who should read this?

Send it their way, or share it with your network.

Hiring now on HR Drone

Browse all jobs →

Related articles