Ինչու՞ են 1:1 հանդիպումները կարևոր թիմի զարգացման համար
Հայկ Դավթյան
ՄՌ ղեկավար | Gulf Armenia
5 րոպե ընթերցում

Ժամանակակից կազմակերպություններում արդյունավետ ղեկավարությունը միայն առաջադրանքներ բաժանելը չէ։ Այն նաև աշխատակիցների հետ մշտական կապ պահպանելու, նրանց կարիքները հասկանալու և զարգացման համար ճիշտ միջավայր ստեղծելու մասին է։
Այս համատեքստում կարևոր գործիքներից մեկը 1:1 հանդիպումներն են։
Ի՞նչ է 1:1 հանդիպումը
1:1 հանդիպումը ղեկավարի և աշխատակցի միջև տեղի ունեցող անհատական հանդիպումն է, որի նպատակը բաց և վստահելի հաղորդակցության ստեղծումն է։ Այս հանդիպումների ընթացքում քննարկվում են՝
- աշխատակցի զարգացման հնարավորությունները,
- առաջացած դժվարությունները,
- ինչպես նաև թիմային համագործակցության հարցերը։
Այս ձևաչափը հնարավորություն է տալիս ոչ միայն փոխանցել հետադարձ կապ, այլ նաև հասկանալ աշխատակցի սպասումները, մոտիվացիան և կարիերայի նպատակները։
Ի՞նչ խնդիրներ են կանխում 1:1 հանդիպումները
Եթե այս հանդիպումները կազմակերպվում են պարբերաբար, դրանք կարող են օգնել կանխել բազմաթիվ խնդիրներ թիմում՝ ներառյալ «տոքսիկ լռության» ձևավորումը։
Դրանք օգնում են՝
- կանխել մասնագիտական գերայրումը,
- ժամանակին նկատել դեմոտիվացիայի նշանները,
- նվազեցնել աշխատակիցների լոյալության անկումը,
- բացահայտել կոնֆլիկտային իրավիճակները,
- հասկանալ՝ արդյոք թիմում կան անտեսված կամ մեկուսացված աշխատակիցներ:
Այս հանդիպումները նաև հնարավորություն են տալիս աշխատակցին բարձրաձայնել հարցեր, որոնք նա գուցե դժվարանում է քննարկել ընդհանուր միջավայրում։
Ինչպե՞ս կազմակերպել արդյունավետ 1:1 հանդիպումներ
1:1 հանդիպումները սովորաբար անցկացվում են ամեն երկու շաբաթը մեկ և տևում մոտ 30 րոպե։ Դրանք պետք է լինեն ոչ ֆորմալ՝ ազատ զրույցի ձևաչափով, որտեղ աշխատակիցը կարող է անկաշկանդ կիսվել իր մտքերով։
Այս հանդիպումների ընթացքում կարևոր է՝
- ֆիքսել քննարկված կարևոր կետերը,
- սահմանել զարգացման ուղղությունները,
- քննարկել մասնագիտական աճի հնարավոր քայլերը:
Միևնույն ժամանակ, այս հանդիպումները չպետք է վերածվեն առօրյա աշխատանքային առաջադրանքների քննարկման։ Դրանց հիմնական նպատակը աշխատակցի զարգացումն ու աջակցությունն է։
Ինչու են 1:1 հանդիպումները կարևոր բիզնեսի համար
Երբ կազմակերպությունում ձևավորվում է բաց հաղորդակցության մշակույթ, աշխատակիցներն իրենց ավելի արժեքավոր են զգում։ Սա նպաստում է նրանց ներգրավվածությանը, լոյալությանը և երկարաժամկետ համագործակցությանը։
Արդյունքում շահում են և՛ աշխատակիցները, և՛ կազմակերպությունը։
Կարդացեք նաև՝ Skip Level հանդիպումների կարևորության մասին։ Ղեկավարների և HR թիմերի համար նախատեսված հնարավորությունները ներկայացված են HR Drone-ը ընկերությունների համար էջում։
Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակում՝ նպաստելու արդյունավետ հաղորդակցության մշակույթի ձևավորմանը, 1:1 հանդիպումների ճիշտ կիրառմանը և աշխատակիցների ներգրավվածության ու զարգացման բարձրացմանը ժամանակակից կազմակերպություններում։





