Աշխատանքային առաջին օրն այն օրն է, երբ նոր թիմակիցը կա՛մ հավանում է իր նոր միջավայրը, կա՛մ սկսում է մտածել՝ մնա՞լ, թե՞ հեռանալ և այլևս չվերադառնալ։
Եկեք տեսնենք, թե ինչ է պետք անել, որպեսզի առաջին աշխատանքային օրը լինի հետաքրքիր, հիշվող և հարմարավետ, որպեսզի նոր թիմակիցը ցանկանա շարունակել իր ճանապարհը ձեր թիմում։
- Ունենալ հստակ առաջին օրվա ծրագիր:
- Ստեղծել ջերմ մթնոլորտ, որտեղ նոր թիմակիցը իրեն ընդունված կզգա:
- Զգուշացնել բոլորին, որ նոր թիմակից է գալու:
- Office Tour անցկացնել՝ ցույց տալով աշխատանքային տարածքները` հանդիպումների սենյակները, խոհանոցը, հանգստի գոտին և այլ կարևոր վայրեր:
- Coffee break կազմակերպել, երբ բոլորը ներկայանում են, պատմում եմ ընկերության մասին և հանձնել կորպորատիվ սիմվոլիկ նվերը (եթե նախատեսված է):
- Առաջին իսկ օրը ապահովել անհրաժեշտ գործիքներով` բոլոր համակարգերի, ծրագրերի հասանելիությամբ:
- Պատրաստել չեք֊լիստ, որտեղ նշված կլինի` ինչ պետք է իմանա թիմակիցը մեկ շաբաթում և ամսում:
- Նշանակել մենթոր կամ buddy, ով կօգնի նոր թիմակցին արագ ինտեգրվել:
- Առաջին շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպումներ, որպեսզի թիմակիցը ծանոթանա ընկերության բաժինների և գործընթացների հետ:
- Առաջին օրերից տալ փոքր, բայց կոնկրետ առաջադրանքներ, որոնք կօգնեն հասկանալ իր գործառույթները և աշխատանքի սկզբունքները:
- Չծանրաբեռնել միանգամից: Ինֆորմացիայի հոսքը բաշխել այնպես, որ թիմակիցը հասցնի յուրացնել այն:
- Տրամադրել շարունակական հետադարձ կապ
հասկանալու
թե ինչպես է անցնում ինտեգրման փուլը:
- Օրվա վերջում հանդիպել նոր թիմակցին և զրուցել անցած օրվա մասին:
- Թիմակցին ներկայացնել կատարված աշխատանքը` դրա թույլ և ուժեղ կողմերը և հետագա անելիքները:
- Կարևոր է լսել նաև իրեն, թե ինչպես է անցնում onboarding-ը, ինչ դժվարություններ կան և պատասխանել բոլոր հարցերին:
- Թիմակցի արագ ինտեգրում թիմում:
- Արդյունավետությունն ու մոտիվացիայի բարձրացում առաջին իսկ ամսվանից:
- Թիմակիցների հեռանալու հավանականության նվազում:
- Ներգրավված, հավատարիմ և արդյունավետ թիմ:
Եթե ընկերությունն ունի հստակ onboarding, նոր մարդիկ ավելի արագ են ինտեգրվում թիմում, ադապտացիան անցնում է առանց սթրեսի, իսկ աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ։ Իսկ կայուն թիմը սարեր կարող է շուռ տալ։