Նոր թիմակցի առաջին աշխատանքային օրն ընկերությունում

Լեմեխա Նաթելլա

Լեմեխա Նաթելլա

ՄՌԿ ղեկավար, ONE WAY Tour

5 րոպե ընթերցում

Նոր թիմակցի առաջին աշխատանքային օրն ընկերությունում

Աշխատանքային առաջին օրն այն օրն է, երբ նոր թիմակիցը կա՛մ հավանում է իր նոր միջավայրը, կա՛մ սկսում է մտածել՝ մնա՞լ, թե՞ հեռանալ և այլևս չվերադառնալ։

Եկեք տեսնենք, թե ինչ է պետք անել, որպեսզի առաջին աշխատանքային օրը լինի հետաքրքիր, հիշվող և հարմարավետ, որպեսզի նոր թիմակիցը ցանկանա շարունակել իր ճանապարհը ձեր թիմում։

1. Առաջին օրը պետք է լինի հարմարավետ, հիշվող և հնարավորինս ոչ սթրեսային⁠

  • Ունենալ հստակ առաջին օրվա ծրագիր:
  • Ստեղծել ջերմ մթնոլորտ, որտեղ նոր թիմակիցը իրեն ընդունված կզգա:
  • Զգուշացնել բոլորին, որ նոր թիմակից է գալու:
  • Office Tour անցկացնել՝ ցույց տալով աշխատանքային տարածքները՝ հանդիպումների սենյակները, խոհանոցը, հանգստի գոտին և այլ կարևոր վայրեր:
  • Coffee break կազմակերպել, երբ բոլորը ներկայանում են, պատմում եմ ընկերության մասին և հանձնել կորպորատիվ սիմվոլիկ նվերը (եթե նախատեսված է):
  • Առաջին իսկ օրը ապահովել անհրաժեշտ գործիքներով՝ բոլոր համակարգերի, ծրագրերի հասանելիությամբ:

2. Ունենալ հստակ ադապտացման (onboarding) ծրագիր⁠

  • Պատրաստել չեք֊լիստ, որտեղ նշված կլինի՝ ինչ պետք է իմանա թիմակիցը մեկ շաբաթում և ամսում:
  • Նշանակել մենթոր կամ buddy, ով կօգնի նոր թիմակցին արագ ինտեգրվել:
  • Առաջին շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպումներ, որպեսզի թիմակիցը ծանոթանա ընկերության բաժինների և գործընթացների հետ:

3. Նոր թիմակցին ներգրավել իրական աշխատանքների մեջ⁠

  • Առաջին օրերից տալ փոքր, բայց կոնկրետ առաջադրանքներ, որոնք կօգնեն հասկանալ իր գործառույթները և աշխատանքի սկզբունքները:
  • Չծանրաբեռնել միանգամից: Ինֆորմացիայի հոսքը բաշխել այնպես, որ թիմակիցը հասցնի յուրացնել այն:
  • Տրամադրել շարունակական հետադարձ կապ՝ հասկանալու՝ թե ինչպես է անցնում ինտեգրման փուլը:

4. Հետադարձ կապի տրամադրում և ստացում⁠

  • Օրվա վերջում հանդիպել նոր թիմակցին և զրուցել անցած օրվա մասին:
  • Թիմակցին ներկայացնել կատարված աշխատանքը՝ դրա թույլ և ուժեղ կողմերը և հետագա անելիքները:
  • Կարևոր է լսել նաև իրեն, թե ինչպես է անցնում onboarding-ը, ինչ դժվարություններ կան և պատասխանել բոլոր հարցերին:

Ի՞նչ է ստանում ընկերությունը գրագետ կազմակերպված onboarding-ից⁠

  • Թիմակցի արագ ինտեգրում թիմում:
  • Արդյունավետությունն ու մոտիվացիայի բարձրացում առաջին իսկ ամսվանից:
  • Թիմակիցների հեռանալու հավանականության նվազում:
  • Ներգրավված, հավատարիմ և արդյունավետ թիմ:

Եզրակացություն⁠

Եթե ընկերությունն ունի հստակ onboarding, նոր մարդիկ ավելի արագ են ինտեգրվում թիմում, ադապտացիան անցնում է առանց սթրեսի, իսկ աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ։ Իսկ կայուն թիմը սարեր կարող է շուռ տալ։

Առաջին աշխատանքային օրը որոշում է նոր թիմակցի հարմարվողականությունը, մոտիվացիան և երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը։

Կարդա նաև՝ կարիերայի մեկնարկում գործնական կրթության դերի մասին։ Իսկ եթե նոր հնարավորություններ ես փնտրում, դիտիր աշխատանք Հայաստանում էջը։

Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ նպաստելու onboarding գործընթացների կատարելագործմանը, թիմային մշակույթի ամրապնդմանը և դրական աշխատավայրի ձևավորմանը։

Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։

Ուղարկեք նրան կամ կիսվեք ձեր ցանցում։

Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

Դիտել բոլոր աշխատանքները →

Առնչվող հոդվածներ