This page looks better in the app
ՄՌԿ էթիկա
09 Apr, 2025

ՄՌԿ ոլորտի էթիկական սկզբունքները

Լիլիթ Պապիկյան

Լիլիթ Պապիկյան

ՄՌԿ մասնագետ, կորպորատիվ հոգեբան, DataArt

Այսօրվա փոփոխվող աշխատանքային միջավայրում Մարդկային Ռեսուրսների Կառավարման (ՄՌԿ) ոլորտի մասնագետները հանդիսանում են կազմակերպությունների բարոյական կողմնացույցը՝ ձևավորելով էթիկական աշխատանքային մշակույթ և ապահովելով արդարություն, թափանցիկություն և հարգանք։ ՄՌԿ-ի էթիկական պատասխանատվությունը դուրս է գալիս աշխատաշուկայի օրենսդրության պահանջներից և ընդգրկում է վստահության, ներառականության և ամբողջականության մթնոլորտ ձևավորելու հիմնական պարտականությունը։

ՄՌԿ մասնագետի էթիկական հիմքային սկզբունքներից են՝

Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն

Խիստ գաղտնիության պահպանումը ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտականություն է։ Գաղտնիության ցանկացած խախտում կարող է հանգեցնել վստահության կորստի և իրավական հետևանքների։

Արդարություն և հավասարություն

Սա նշանակում է իրականացնել անաչառ հավաքագրման, առաջխաղացման և կարգապահական գործընթացներ, այսպիսի արդարությունն ապահովում է, որ յուրաքանչյուր անձ ունենա անհրաժեշտ ռեսուրսներ և հնարավորություններ հաջողության հասնելու համար։

Թափանցիկություն և ազնվություն

Էթիկապես ճիշտ գործող ՄՌԿ բաժինը ձևավորում է բաց միջավայր, որտեղ աշխատողները ստանում են ճշգրիտ և ժամանակին տրամադրվող տեղեկություններ ընկերության քաղաքականության, կատարողականի ակնկալիքների և որոշումների կայացման գործընթացների վերաբերյալ։

Հակասությունների կառավարում

ՄՌԿ մասնագետները պետք է պահպանեն չեզոքություն և օբյեկտիվություն՝ խուսափելով շահերի բախումներից։

Պատասխանատվություն և հաշվետվողականություն

Էթիկապես ճիշտ գործող ՄՌԿ ղեկավարը պատասխանատվություն է կրում իր որոշումների և գործողությունների համար՝ ընդունելով սխալները և ձեռնարկելով վերականգնողական քայլեր` միևնույն ժամանակ երբեք չմոռանալով, որ յուրաքանչյուր հայտարարված քայլի, գործողության, քաղաքականության առաջին օրինակ ծառայողն ու պատասխանատվություն կրողն ինքն է։

ՄՌԿ ոլորտի էթիկան պարզապես ուղեցույց չէ, որին պետք է ծանոթանա և փորձի կիրառել ոլորտի յուրաքանչյուր մասնագետ, այն առաջին հերթին հանդիսանում է կայուն, հարգալից և արդյունավետ աշխատավայրի հիմքը։ Ամբողջականության, արդարության և հաշվետվողականության պահպանման միջոցով ՄՌԿ մասնագետները կարող են ստեղծել միջավայր, որտեղ աշխատողները զգում են իրենց գնահատված և լսված, իսկ կազմակերպությունները հասնում են կայուն հաջողությունների։


Share this article on your social media platform!