ՄՌԿ ոլորտի էթիկական սկզբունքները

Լիլիթ Պապիկյան

Լիլիթ Պապիկյան

ՄՌԿ մասնագետ, կորպորատիվ հոգեբան, DataArt

7 րոպե ընթերցում

ՄՌԿ էթիկա

Այսօրվա փոփոխվող աշխատանքային միջավայրում Մարդկային Ռեսուրսների Կառավարման (ՄՌԿ) ոլորտի մասնագետները հանդիսանում են կազմակերպությունների բարոյական կողմնացույցը՝ ձևավորելով էթիկական աշխատանքային մշակույթ և ապահովելով արդարություն, թափանցիկություն և հարգանք։ ՄՌԿ-ի էթիկական պատասխանատվությունը դուրս է գալիս աշխատաշուկայի օրենսդրության պահանջներից և ընդգրկում է վստահության, ներառականության և ամբողջականության մթնոլորտ ձևավորելու հիմնական պարտականությունը։

ՄՌԿ մասնագետի էթիկական հիմքային սկզբունքներից են՝

Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն⁠

Խիստ գաղտնիության պահպանումը ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտականություն է։ Գաղտնիության ցանկացած խախտում կարող է հանգեցնել վստահության կորստի և իրավական հետևանքների։

Արդարություն և հավասարություն⁠

Սա նշանակում է իրականացնել անաչառ հավաքագրման, առաջխաղացման և կարգապահական գործընթացներ, այսպիսի արդարությունն ապահովում է, որ յուրաքանչյուր անձ ունենա անհրաժեշտ ռեսուրսներ և հնարավորություններ հաջողության հասնելու համար։

Թափանցիկություն և ազնվություն⁠

Էթիկապես ճիշտ գործող ՄՌԿ բաժինը ձևավորում է բաց միջավայր, որտեղ աշխատողները ստանում են ճշգրիտ և ժամանակին տրամադրվող տեղեկություններ ընկերության քաղաքականության, կատարողականի ակնկալիքների և որոշումների կայացման գործընթացների վերաբերյալ։

Հակասությունների կառավարում⁠

ՄՌԿ մասնագետները պետք է պահպանեն չեզոքություն և օբյեկտիվություն՝ խուսափելով շահերի բախումներից։

Պատասխանատվություն և հաշվետվողականություն⁠

Էթիկապես ճիշտ գործող ՄՌԿ ղեկավարը պատասխանատվություն է կրում իր որոշումների և գործողությունների համար՝ ընդունելով սխալները և ձեռնարկելով վերականգնողական քայլեր՝ միևնույն ժամանակ երբեք չմոռանալով, որ յուրաքանչյուր հայտարարված քայլի, գործողության, քաղաքականության առաջին օրինակ ծառայողն ու պատասխանատվություն կրողն ինքն է։

ՄՌԿ ոլորտի էթիկան պարզապես ուղեցույց չէ, որին պետք է ծանոթանա և փորձի կիրառել ոլորտի յուրաքանչյուր մասնագետ, այն առաջին հերթին հանդիսանում է կայուն, հարգալից և արդյունավետ աշխատավայրի հիմքը։ Ամբողջականության, արդարության և հաշվետվողականության պահպանման միջոցով ՄՌԿ մասնագետները կարող են ստեղծել միջավայր, որտեղ աշխատողները զգում են իրենց գնահատված և լսված, իսկ կազմակերպությունները հասնում են կայուն հաջողությունների։

ՄՌԿ (Մարդկային ռեսուրսների կառավարում) ոլորտում էթիկական սկզբունքները կարևոր են վստահություն և թափանցիկություն ապահովելու համար։

Կարդա նաև՝ աշխատանքային էթիկայի դրսևորումները հավաքագրման ժամանակ։ Եթե թիմ ես համալրում, ծանոթացիր HR Drone-ը ընկերությունների համար էջին։

Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ նպաստելու HR ոլորտի էթիկական մշակույթի զարգացմանը, մասնագիտական ստանդարտների պահպանմանը և պատասխանատու կառավարմանը։

Ճանաչո՞ւմ եք մեկին, ում օգտակար կլինի այս հոդվածը։

Ուղարկեք նրան կամ կիսվեք ձեր ցանցում։

Թափուր աշխատատեղեր HR Drone-ում

Դիտել բոլոր աշխատանքները →

Middle QA Engineer

M-OneYerevanԳրասենյակային · Ամբողջ դրույքԿրտսերՄիջին

Առնչվող հոդվածներ