SUMMER SALE UP TOpercent
00d
:
00h
:
00m
:
00s
Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը
06 Jul, 2026

Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը․ մեկ ամսում հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է։

HR Drone

HR Drone

Content Manager, HR Drone

Eleveight AI-ն ընդլայնում է ԱԲ գործարանը. գործարկումից ընդամենը մեկ ամիս անց հզորությունն ամբողջությամբ ամրագրված է

ԱԲ հաշվողական ռեսուրսների նկատմամբ բարձր պահանջարկը խթանում է Eleveight AI-ի ընդլայնումը մինչև 40 ՄՎտ հզորություն

Երևան, Հայաստան | 6 հուլիսի, 2026 թ.

Eleveight AI-ը Հայաստանում հիմնադրված տեխնոլոգիական ընկերություն է, որը զարգացնում է արհեստական բանականության (ԱԲ) բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքներ՝ նպաստելով տարածաշրջանում AI Infrastructure, Sovereign AI և High Performance Computing (HPC) տեխնոլոգիաների զարգացմանը։ Ընկերության նպատակն է ստեղծել համաշխարհային մակարդակի AI Factory-ներ, որոնք հասանելի կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկաների կազմակերպություններին, հետազոտական կենտրոններին և տեխնոլոգիական ընկերություններին։

2026 թվականի հունիսի 1-ին Eleveight AI-ը գործարկեց Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին NVIDIA Blackwell տեխնոլոգիայով աշխատող AI Factory-ն՝ կարևոր քայլ կատարելով երկրի AI էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։ Ընդամենը մեկ ամիս անց ընկերությունը հայտարարում է ընդլայնման նոր փուլի մեկնարկի մասին. մեկնարկային հաշվողական հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է, իսկ շուկայի պահանջարկը գերազանցել է նախնական կանխատեսումները։

Eleveight AI-ն ընդլայնում է իր ԱԲ գործարանը

NVIDIA Blackwell տեխնոլոգիայով աշխատող տարածաշրջանային առաջին AI Factory-ի մեկնարկային հաշվողական հզորությունը սպառվել է գործարկումից ընդամենը մեկ ամիս անց։ Պահանջարկը բավարարելու համար Eleveight AI-ն արդեն սկսել է ընդլայնման երկրորդ փուլը։

«Արձագանքն ավելի արագ էր, քան մենք կանխատեսում էինք։ Մեր սկզբնական հաշվողական հզորությունն ամբողջությամբ ամրագրվեց ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, և մենք արդեն կառուցում ենք առաջին փուլի հաջորդ հատվածը (Stage 2)։ Սա հաստատում է, որ տարածաշրջանում ինքնիշխան, բարձրակարգ ԱԲ հաշվողական ենթակառուցվածքի պահանջարկն իրական է։ Մեր նպատակն է պատասխանատու կերպով ընդլայնել այդ ենթակառուցվածքը և ամրապնդել Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային AI Hub»,- ասում է Արման Ալեքսանյանը, Eleveight AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն։

Հզորությունների ընդլայնում և տեխնիկական տվյալներ

Գործարանի ներկայիս 1.5 ՄՎտ հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է։ Առաջին փուլով ընկերությունը կեռապատկի այն՝ հասցնելով 5 ՄՎտ-ի, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր հզորությունը կհասնի 40 ՄՎտ-ի։

Այս աճի տեմպը վկայում է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկաներից եկող AI Computing Infrastructure-ի նկատմամբ աճող պահանջարկի մասին։

Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում կառուցված AI Data Center-ը Հայաստանում և Հարավային Կովկասում առաջինն է, որն աշխատում է NVIDIA Blackwell տեխնոլոգիայով։ Այն հանդիսանում է 120 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի առաջին փուլը, որից արդեն իրականացվել է 70 մլն դոլարի ներդրում։

Այս պահին կենտրոնն աշխատում է 512 NVIDIA Blackwell B300 GPU-ներով և ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հաճախորդներին՝ առաջարկելով ինչպես Dedicated Infrastructure, այնպես էլ Shared Infrastructure մոդելներ։

Միջազգային և պետական արձագանքները

NVIDIA-ի փոխնախագահ ՌԵՎ Լեբարեդյանը նախաձեռնության վերաբերյալ նշել է.

«Ագենտային AI-ն և Ֆիզիկական AI-ն վերափոխում են տվյալների կենտրոնները՝ դրանք դարձնելով ինտելեկտի արտադրության գործարաններ։ Հայաստանում NVIDIA Blackwell ենթակառուցվածքի ներդրմամբ Eleveight AI-ը հիմք է դնում ինքնիշխան AI էկոհամակարգի զարգացման համար՝ տարածաշրջանի հետազոտողներին, ստարտափներին և կազմակերպություններին հնարավորություն տալով ստեղծել, ուսուցանել և կիրառել առաջատար AI մոդելներ»։

AI Data Center-ը պաշտոնապես գործարկվել է 2026 թվականի հունիսի 1-ին՝ կառավարության, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների և միջազգային գործընկերների մասնակցությամբ անցկացված «Միջուկի Բացահայտումը» միջոցառման ընթացքում։

Նախագծի մեկնարկը ազդարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ով ընդգծել է նախաձեռնության ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար.

«ԱԲ գործարանը դնում է Հայաստանի ապագա տնտեսության հիմնաքարերից մեկը։ Այս նախագծով Հայաստանը դառնում է ոչ միայն առաջադեմ տեխնոլոգիաների սպառող և կիրառող, այլև դրանք ստեղծող և համաշխարհային շուկային առաջարկող երկիր»։

AI Infrastructure-ի շուկայի հեռանկարները

Ինքնիշխան AI ենթակառուցվածքների (Sovereign AI Infrastructure) նկատմամբ պահանջարկն ամբողջ աշխարհում շարունակում է արագ աճել։ Ընկերությունները, հետազոտական կենտրոններն ու պետական կառույցները մեծացնում են ներդրումները GPU Computing, High Performance Computing (HPC) և AI Data Center-ների զարգացման ուղղությամբ՝ ապահովելու մեծածավալ AI մոդելների ուսուցումն ու գործարկումը։

Fortune Business Insights-ի կանխատեսմամբ՝ մինչև 2034 թվականը համաշխարհային AI Infrastructure շուկայի ծավալը կհասնի 1.31 տրիլիոն ԱՄՆ դոլարի։

Այս միտումներին արձագանքելով՝ Eleveight AI-ը շարունակաբար ընդլայնում է իր AI Factory-ի հնարավորությունները՝ նպատակ ունենալով բավարարել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների աճող պահանջարկը և զարգացնել տարածաշրջանի AI էկոհամակարգը։

Eleveight AI-ի հաջորդ քայլը

Մեկնարկային փուլում գրանցված բարձր պահանջարկը և հաշվողական հզորությունների ամբողջական ամրագրումը վկայում են, որ տարածաշրջանում ժամանակակից AI հաշվողական ենթակառուցվածքների անհրաժեշտությունն արդեն իրականություն է։

Հաջորդ փուլերի իրականացմամբ Eleveight AI-ը նախատեսում է հասցնել իր ընդհանուր հզորությունը 40 ՄՎտ-ի, ընդլայնել NVIDIA Blackwell տեխնոլոգիայով աշխատող AI Factory-ի հնարավորությունները և շարունակել ամրապնդել Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային AI Hub։

Ընկերության երկարաժամկետ տեսլականն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան AI Infrastructure, որը հնարավորություն կտա բիզնեսներին, հետազոտական կազմակերպություններին, ստարտափներին և պետական կառույցներին օգտվել բարձր արտադրողականությամբ AI Computing ռեսուրսներից՝ արագացնելով արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումն ու կիրառումը Հայաստանում և տարածաշրջանում։

Know someone who should read this?

Send it their way — or share it with your network.

Related articles