This page looks better in the app
ClosedThis role is no longer accepting applications
Coffee House Company company logo - Գործառնական տնօրեն job offerCoffee House Company

Գործառնական տնօրեն

Location:
Yerevan
Employment type:
Office-based, Full-time
Level
Executive
English
Intermediate
Posted:
January 28
450 views

Job description

Հայաստանի ամենամեծ, ամենաթրենդային և դինամիկ զարգացող takeaway սրճարանային բրենդը փնտրում է փորձառու և ռազմավարական Գործառնական տնօրեն (COO), ով կխթանի գործառնական արդյունավետությունը և կաջակցի մեր արագ և արդյունավետ ընդլայնմանը։ Գործառնական տնօրենը պատասխանատու է ընդլայնվող Coffee House-ի արդյունավետ և հաճախորդակենտրոն գործառնական համակարգերի ձևավորման և իրականացման համար։ Դերի հիմնական նպատակը նախանշված ռազմավարությունը վերածել արդյունավետորեն իրականացվող գործողությունների՝ ապահովելով աճ, սպասարկման գերազանց որակ, ծախսերի օպտիմալ վերահսկում, անձնակազմի բարձր մոտիվացիա և արդյունավետություն։ Գործառնական տնօրենը պատասխանատու է թե՛ ներկա գործառնական գերազանցության, թե՛ ապագա աճի համար ընկերության պատրաստվածության համար։

Requirements

**Կառավարման փորձ **

  • Ցանցային, բազմակետ մանրածախ և/կամ սննդի և հյուրընկալության ոլորտում գործառնական ղեկավարման և կառավարման փորձ (առնվազն 3 տարի բարձր օղակում ղեկավարման փորձ)
  • Արագ աճող կազմակերպություններում ընդլայնման իրականացման փորձ
  • Ֆրանչայզային կամ հիբրիդ բիզնես մոդելների կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն
  • Բյուջետավորման, ծախսերի կառավարման և շահութաբերության հաշվարկման սկզբունքների խորացված իմացություն

**Առաջնորդական կարողություններ **

  • Ռազմավարական և վերլուծական մտածողություն
  • Համակարգային մտածողություն և արդյունքին միտվածություն
  • Գործնական, տվյալահեն և արագ զարգացող միջավայրում աշխատելու պատրաստակամություն և կարողություն
  • Բարձր աշխատանքային կարգապահություն և պատասխանատվություն՝ համակցված ճկունության և մարդակենտրոն առաջնորդության հետ
  • Սթրեսակայունություն և վճռականություն
  • Գաղափարների շուրջ մարդկանց համախմբելու և մոտիվացնելու կարողություն
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ

Ի՞նչն է տարբերակում բարձր արդյունավետությամբ Գործառնական տնօրենին

  • Կառուցում է համակարգեր, որոնք աշխատում են առանց մշտական հերոսական ջանքերի
  • Հավասարակշռում է արդյունավետությունը և հաճախորդի գերազանց փորձառությունը
  • Զարգացնում է առաջնորդներ, ոչ միայն գործընթացներ
  • Բերում է հստակություն և պարզություն այնտեղ, որտեղ կա բարդություն
  • Գործառնական համակարգը դարձնում է մրցակցային առավելություն՝ համապատասխանեցնելով ընկերության ԴՆԹ-ին

Responsibilities

Հիմնական պատասխանատվության շրջանակը ներառում է.

1. Գործառնական գերազանցություն

  • Ապահովել առօրյա անխափան գործունեություն բոլոր մասնաճյուղերում
  • Տիրապետել սպասարկման որակի, արագության, սննդի անվտանգության և բրենդի ներկայացվածության ստանդարտներին
  • Ուսումնասիրել, վերլուծել և վերացնել կրկնվող խնդիրներն ու գործառնական խոչընդոտները՝ ներդնելով նորարարական լուծումներ գործառնական արդյունավետությունը բարձրացնելու համար
  • Ապահովել աշխատանքային անվտանգության, սանիտարահիգիենիկ և օրենսդրական պահանջների պահպանումը

**2. Համակարգերի և գործընթացների ընդլայնում **

  • Մշակել և ներդնել աճին միտված գործառնական ստանդարտներ, ուսումնասիրել և վերլուծել առկա ստանդարտները և մոտեցումները
  • Ստեղծել նոր մասնաճյուղերի և ֆրանչայզների գործարկման պատրաստվածության համակարգ
  • Ստանդարտացնել բիզնես գործընթացները՝ միաժամանակ ապահովելով արագություն և ճկունություն

3. Կատարողականի կառավարում

  • Սահմանել, կառավարել և վերահսկել հիմնական գործառնական KPI-ները (օր.՝ սպասարկման արագություն, որակ, կորուստներ, ծախսեր, հաճախորդների գոհունակություն)
  • Ապահովել շարունակական աճ տվյալահեն որոշումների հիմքով

4. Ֆինանսական, ծախսային և ռիսկերի կառավարում

  • Համագործակցել Ֆինանսների թիմի հետ գործառնական բյուջեի կառավարման հարցում
  • Բարձրացնել ծախսերի արդյունավետությունը՝ չվնասելով հաճախորդների փորձառությանը
  • Ամրապնդել և օպտիմալացնել մատակարարման շղթան, գնումները և մատակարարների արդյունավետությունը
  • Կատարել գործառնական ռիսկերի վերլուծություն և ապահովել դրանց կառավարման մեխանիզմներ

5. Մարդիկ և առաջնորդություն

  • Կառուցել, զարգացնել և ղեկավարել բարձր արդյունավետությամբ և ընկերության արժեքներին հավատարիմ թիմեր
  • Հստակեցնել դերերը, որոշումների կայացման և պատասխանատվության շրջանակները
  • Համագործակցել ՄՌԿ թիմի հետ՝ առաջնորդական կարողությունների, անձնակազմի զարգացման մոդելների և իրավահաջորդության զարգացման ուղղությամբ
  • Մշակել մասնաճյուղային ցանցի անձնակազմի մոտիվացիայի խթանմանը և բարձր թիմային ոգու ապահովմանն ուղղված նախաձերնություններ

**6. Արդյունավետ համագործակցություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ **

  • Գործել որպես գործառնական համակարգող բոլոր ստորաբաժանումների միջև
  • Ռազմավարական առաջնահերթությունները վերածել իրագործելի գործառնական պլանների
  • Լինել հիմնադիրների և ղեկավար անձնակազի վստահելի գործընկերը գործառնական հարցերում
  • Վարել բանակցություններ գործընկերների հետ

Skills & expertise

Required skills

  • KPI Tracking
  • Maintaining active clients
  • Budget management
  • Enterprise Management
  • Effectiveness

Preferred skills

  • CRM
  • Sales/service experience
  • Ability to determine priorities
  • Leadership skills
  • Responsibility

Specialty

  • Business Development

Know someone right for this role?

Share it and help the right person find their next job.

Coffee House Company logo

About Coffee House Company

Coffee House Company — office1 / 5
Life at Coffee House Company

We aspire to leave a rewarding experience of brew in the minds of customers and connecting souls through every drop of coffee infused with our warmth.

Industry
Retail
Size
201-500
Location
Moscow, Yerevan
Date established
2015

Jobs at Coffee House Company

No other open roles at Coffee House Company right now

New roles land here the moment Coffee House Company posts them. Set a job alert to be first to know — or browse everything hiring on HR Drone today.

Similar offers

M-One - Jobs in Armenia
M-One
Sales Specialist (Junior)
Junior
View
Vendo Group LLC - Jobs in Armenia
Vendo Group LLC
Head of Sales & Business Development
LeadExecutive
View