Job description
Վաճառքի մենեջերը պատասխանատու է միջոցառումների շրջանակում վաճառքի գործընթացի կազմակերպման, հաճախորդների և գործընկերների հետ հարաբերությունների կառավարման համար, նպաստելով ընկերության կոմերցիոն նպատակների իրագործմանը։
Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00-ից 19։00
Գտնվելու վայրը՝ Վուդս կենտրոն (գործում է անվճար ավտոբուս)
Requirements
- Ներկայացնել ընկերության ծառայությունները և վաճառքի փաթեթները պոտենցիալ հաճախորդներին ու գործընկերներին
- Մշակել և իրականացնել վաճառքների ռազմավարական պլան՝ ընկերության կոմերցիոն նպատակներին հասնելու համար
- Վերլուծել մրցակցային շուկան և հաճախորդների պահանջները՝ նոր հնարավորությունների հայտնաբերման համար
- Կառավարել հաճախորդների հետ հարաբերությունները, ստեղծել ու պահպանել երկարաժամկետ համագործակցություններ
- Կազմակերպել վաճառքի գործընթացը և վարել բանակցություններ ընկերության նախագծերի շրջանակներում
- Վերլուծել վաճառքների ցուցանիշները և ղեկավարությանը տրամադրել հաշվետվություններ:
Responsibilities
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
- Վաճառքի և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ծրագրերի տիրապետում և աշխատանքային գործընթացներ (business process) կազմելու փորձ (CRM-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Վաճառքի ռազմավարություն մշակելու և արդյունավետ իրականացման փորձ
- Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գրավոր և բանավոր լավ իմացություն (B2 մակարդակ)
- Արդյունավետ համագործակցելու և փոփոխվող առաջնահերթություններին հարմարվելու կարողություն
- Մասնագիտական զարգացմանը, ոլորտային թրենդներն ուսումնասիրելու և պարբերաբար վերապատրաստվելու միտվածություն
- Սեղմ ժամկետներում աշխատելու, ընկերության գործունեության ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված շաբաթ-կիրակի կամ աշխատանքային ժամերից դուրս աշխատելու պատրաստակամություն
- Wrike ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Skills & expertise
Required skills
- B2B sales
- B2C sales
- Sales strategy
- AmoCRM
Preferred skills
- Cold calling
- Upselling
Specialty
- Customer Success
- Closing Deals
Benefits
- Corporate Gym
- Free Parking
- Complimentary Tea, Coffee And Refreshments
- Team Building And Corporate Events
- Gamezone Or Fun Activities
- Days off


