Job description
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (Արագածոտնի մարզ, Ուշի և Արտաշավան բնակավայրերին հարակից տարածք) հրավիրում է թիմին միանալու կենդանի խնամողի, ով պատրաստ է աշխատել կենդանիների համար՝ ներառյալ գորշ արջեր, ձիեր։ 📍 Աշխատանքի վայրը՝ Արագածոտնի մարզ, Ուշի և Արտաշավան բնակավայրերին հարակից տարածք 🕕 Աշխատանքային գրաֆիկ՝ 6 աշխատանքային օր, որից 2 օրը հերթապահության օրեր են՝ 24 ժամ։ 🏡 Տրվում է ապրելու հնարավորություն մեր տարածքում՝ ցանկության դեպքում, եթե Երևանից եք կամ այլ մարզից։ Փորձաշրջանի ավարտից հետո կատարվում է նաև առողջության ապահովագրություն։
Ինչպե՞ս դիմել Ուղարկեք Ձեր ռեզյումեն կամ զանգահարեք մեզ՝ 099898975
Requirements
Պահանջվող որակավորումներ
- Սեր կենդանիների նկատմամբ և պատրաստակամություն նրանց խնամելու,
- Պատասխանատվություն և կարգապահություն,
- Ֆիզիկական պատրաստվածություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ցանկալի է՝ Ուրցաձորի կամ մերձակա բնակավայրի բնակիչ,
- Ցանկալի է՝ համապատասխան ոլորտի կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ՝ մենք սովորեցնում ենք տեղում։
Responsibilities
Աշխատանքային պարտականություններ
- Կենդանիների կեր ստանալ և սորտավորել,
- Կենդանիներին կեր տալ՝ ըստ նշված չափաբաժինների,
- Ազատավանդակների, կարանտինի մաքրում և հիգիենիկ վիճակի պահպանում,
- Կենդանիների վարքագծի մշտադիտարկում՝ փոփոխությունների հայտնաբերման համար,
- Աշխատանք կենդանաբույժի և կենդանիների խնամքի համակարգողի հետ,
- Անվտանգության կանոնների պահպանում, ստուգումների իրականացում,
- Աշխատանք հստակ գրաֆիկով՝ համակարգված մոտեցմամբ։
Skills & expertise
Required skills
- Ability to keep deadlines
Preferred skills
- Cost-to-serve analysis
- Biology degree
Specialty
- Warehousing
- Demand Planning


