Job description
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքների փորձով և ներկայացման հմտություններով բժշկական ներկայացուցչի՝ օրթոպեդիկ բժշկական պարագաներ ներկայացնելու համար:
Requirements
- Բարձրագույն դեղագիտական կամ բժշկական կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բժշկական ներկայացուցիչ,
- Վաճառքների կազմակերպման և խթանման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Պրեզենտացիաներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
- Ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն։
Responsibilities
- Կազմակերպել հանդիպումներ բժիշկների հետ,
- Պատրաստել պրեզենտացիաներ ապրանքատեսակների վերաբերյալ և ներկայացնել այն բժշկական անձնակազմին,
- Կառուցել ու պահպանել դրական աշխատանքային փոխհարաբերություններ գործընկեր կազմակերպությունների անձնակազմի հետ,
- Խթանել Ընկերության ապրանքների վաճառքի աճը՝ դրանք լավագույնս ներկայացնելով պահանջարկ ունեցող օղակներին,
- Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով,
- Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ,
- Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման նպատակով,
- Վաճառքների ծավալների հիման վրա ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
- Ուսումնասիրել և վերլուծել առկա տվյալները և շուկայական պայմանները՝ մրցակցային առավելությունների, ինչպես նաև շուկայում կազմակերպության դիրքի բացահայտման նպատակով,
- Մշտապես մասնակցել վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերին:
Skills & expertise
Required skills
- Proactive
- Honesty
- Active listening
- Work ethic
- Hardworking
Preferred skills
- Medical Degree
Specialty
- Pharmacovigilance
- Surgery
- Emergency medicine
- Physical medicine & rehabilitation
- Pathology
- Dentist
- Physician
- Neurology


