Job description
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է ակտիվ և կրեատիվ մտածողությամբ դիզայների՝ տպագրական նյութերի դիզայնի փորձով։
Աշխատանքը գրասենյակից է: Հասցեն՝ Շիրակի 1/68:
Խնդրում ենք կցել նաև պորտֆոլիոն:
Requirements
- Բարձրագույն կրթություն,
- Գրաֆիկական դիզայնի առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ,
- Adobe Photoshop, Adobe Illustrator, Corel Draw գրաֆիկական ծրագրերի պարտադիր իմացություն, այլ գրաֆիկական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ընդհանուր դրույթների իմացություն,
- Հաջողությամբ իրականացված նախագծերի պորտֆոլիո,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Նորարար և կրեատիվ մտածողություն,
- Թիմում աշխատելու կարողություն և պատրաստակամություն,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման։
Responsibilities
- Մշակել տարբեր դիզայներական կոնցեպտներ՝ Ընկերության բիզնես պահանջներին համապատասխան,
- Ադապտացնել տարբեր համաշխարհային ապրանքանիշների գովազդային նյութերը տպագրական կամ թվային օգտագործման նպատակով,
- Մշակել այցեքարտերի, անվանաքարտերի, պլաստիկ քարտերի, կորպորատիվ նյութերի, տոպրակների, տուփերի, կատալոգների, թռուցիկների, բաններների, ցուցանակների, սոցիալական մեդիայի և այլ անհրաժեշտ նյութերի դիզայններ և կազմակերպել դրանց տպագրական աշխատանքները,
- Իրականացնել դեղատների արտաքին և ներքին ձևավորում՝ լոգոների, ապրանքային խմբերի անվանումների, տպագրական և պրոմո նյութերի, պատուհանների, դարակաշարերի, բրենդային այլ անհրաժեշտ տարրերի դիզայններ,
- Կատարել կորպորատիվ տրանսպորտային միջոցների ձևավորում,
- Ըստ անհրաժեշտության պատրաստել gif-եր և այլ անիմացիաներ,
- Վիդեոմոնտաժի գիտելիքների առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Ցուցաբերել ստեղծագործական մոտեցում ՝ առաջարկելով նոր գաղափարներ և նորարարական և հետաքրքիր լուծումներ,
- Իրականացնել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ:
Skills & expertise
Required skills
- Graphic Design
- Adobe Illustrator
- CorelDRAW
Preferred skills
- Figma
Specialty
- Graphic Design
- Packaging Design
- Product Design
Benefits
- Բոնուսային համակարգ
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
- Թրեյնինգներ


