
Լուսինե Կարապետյան
ՄՌ հավաքագրման մասնագետ, Effect Group
Այսօր աշխատավայրում կողք կողքի աշխատում են տարբեր սերունդների մարդիկ: Նրանցից ոմանք սկսել են իրենց կարիերան այն ժամանակ, երբ պաշտոնական նամակները դեռ տպվում էին թղթի վրա, իսկ մյուսները մեծացել են սմարթֆոնը ձեռքում։
Տարիքային այս բազմազանությունը կազմակերպության համար կարող է դառնալ և՛ արժեքավոր ռեսուրս, և՛ լուրջ մարտահրավեր։
Տարբեր սերունդներ տարբեր կերպ են մոտենում աշխատանքին։
Baby Boomer-ները գնահատում են կայունությունը և հավատարմությունը, Generation X-ը՝ ինքնուրույնությունն ու պրակտիկ մոտեցումը, Millennial-ները փնտրում են համագործակցություն և զարգացում, իսկ Generation Z-ը սպասում ազատության, ճկունության և արագ արձագանքի։ Այդ տարբերությունները բնական են, և հաջողության բանալին դրանց ընդունումն է, ոչ թե փոփոխումը։
Սերունդների տարբերությունները կառավարելու հարցում մեզ կարող են օգնել մի քանի պարզ մեթոդներ:
Աշխատելով այսպիսի «բազմազան» սերունդների հետ, անհրաժեշտ է կիրառել ավելի ճկուն մոտեցումներ:
Տարբեր սերունդների աշխատակիցները տարբեր սպասելիքներ ունեն իրենց ղեկավարից․ մեկը սպասում է հստակ ուղղորդում և կառուցվածք, մյուսը՝ փորձարկելու ազատություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն։
Երբ սերունդները կարողանում են լսել միմյանց և սովորել իրարից, նրանք դառնում են ոչ թե տարբեր, այլ փոխլրացնող։ Իսկ դա հենց այն ներդաշնակությունն է, որն ամեն թիմ պետք է կառուցի՝ հաջողության հասնելու համար։
Երբ Baby Boomer-ը, Gen X-ը, Millennial-ը ու Gen Z-ն աշխատում են կողք կողքի, հեշտ է տարբերությունները նկատել, բայց գաղտնիքն այդ տարբերություններն ընդունելու և դրանք որպես առավելություն օգտագործելու մեջ է:
Աշխատավայրում սերունդների բազմազանությունը կարող է դառնալ ինչպես ուժեղ կողմ, այնպես էլ մարտահրավեր՝ կախված նրանից, թե ինչպես է այն կառավարվում։ Երբ տարբեր սերունդների ներկայացուցիչները կարողանում են սովորել միմյանցից, համագործակցել և կիսվել փորձով, ձևավորվում է ներդաշնակ և ստեղծարար թիմային միջավայր։
Հոդվածը պատրաստվել է HR Drone հարթակի կողմից՝ նպաստելու սերունդների տարբերությունների արդյունավետ կառավարմանը, համագործակցության մշակույթի զարգացմանը և ժամանակակից աշխատանքային միջավայրում փոխադարձ հարգանքի ձևավորմանը։
Share this article on your social media platform!