Job description
«Սոլարա» ՍՊԸ-ն, որպես արևային էներգետիկայի և վերականգնվող էներգիայի լուծումների ոլորտում առաջատար ընկերություն, ընդլայնում է իր թիմը և փնտրում է Կառավարչական հաշվառման մասնագետ։
Requirements
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության կամ ֆինանսական հաշվառման ոլորտում
- ՀՀ հարկային օրենսդրության և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների իմացություն
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման փորձ
- Հիմնական միջոցների hաշվառման փորձ
- Գույքագրման գործընթացների կազմակերպման և փաստաթղթավորման փորձ
- Հաշվապահական ծրագրերի (ՀԾ Հաշվապահ) և MS Excel-ի լավ իմացություն
- Ֆինանսական հաշվետվությունների կազմման և վերլուծության հմտություններ
- Պատասխանատվության զգացում, մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու փորձ
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
Responsibilities
- Իրականացնել արժեքների ընդունում, պահեստավորում և պահեստային շարժի հաշվառում
- Ձևավորել կազմակերպության գործունեության, գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվություն
- Ստուգել և հաշվառել պայմանագրերի շրջանակում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների վճարային փաստաթղթերը
- Կազմել եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման և այլ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ համակցված հաշվետվություններ
- Վարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում
- Իրականացնել գույքի, հիմնական միջոցների և պարտավորությունների հաշվառում
- Կազմակերպել և իրականացնել նյութական արժեքների գույքագրում, կազմել համապատասխան ակտեր
- Կատարել ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարություններ
Skills & expertise
Required skills
- AS-Accountant
Specialty
- Managerial Accounting
- Accounting
- Cost Accounting
Benefits
- Աշխատանք կայուն և արագ զարգացող ընկերությունում
- Ստեղծարար և համագործակցային թիմ 🌞
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Առողջական ապահովագրություն
- Լրացուցիչ ազատ օրեր


