Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
SOLARA company logo - Կառավարչական հաշվառման մասնագետ job offer
SOLARA

Կառավարչական հաշվառման մասնագետ

Yerevan
փետրվար 13

Աշխատանքի նկարագրություն

1386 դիտում
Գրասենյակային
Ամբողջ դրույք
Կրտսեր
Միջին
Ավագ

«Սոլարա» ՍՊԸ-ն, որպես արևային էներգետիկայի և վերականգնվող էներգիայի լուծումների ոլորտում առաջատար ընկերություն, ընդլայնում է իր թիմը և փնտրում է Կառավարչական հաշվառման մասնագետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության կամ ֆինանսական հաշվառման ոլորտում
  • ՀՀ հարկային օրենսդրության և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների իմացություն
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման փորձ
  • Հիմնական միջոցների hաշվառման փորձ
  • Գույքագրման գործընթացների կազմակերպման և փաստաթղթավորման փորձ
  • Հաշվապահական ծրագրերի (ՀԾ Հաշվապահ) և MS Excel-ի լավ իմացություն
  • Ֆինանսական հաշվետվությունների կազմման և վերլուծության հմտություններ
  • Պատասխանատվության զգացում, մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու փորձ
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ

Պարտականություններ

  • Իրականացնել արժեքների ընդունում, պահեստավորում և պահեստային շարժի հաշվառում
  • Ձևավորել կազմակերպության գործունեության, գույքային վիճակի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամբողջական և հավաստի հաշվապահական տեղեկատվություն
  • Ստուգել և հաշվառել պայմանագրերի շրջանակում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների վճարային փաստաթղթերը
  • Կազմել եկամուտների և ծախսերի, բյուջեի օգտագործման և այլ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ համակցված հաշվետվություններ
  • Վարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում և վերահսկում
  • Իրականացնել գույքի, հիմնական միջոցների և պարտավորությունների հաշվառում
  • Կազմակերպել և իրականացնել նյութական արժեքների գույքագրում, կազմել համապատասխան ակտեր
  • Կատարել ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարություններ

Մասնագիտացում

Կառավարչական հաշվառում
Հաշվապահություն
Ծախսերի հաշվառում

Պահանջվող հմտություններ

ՀԾ-Հաշվապահ

Բենեֆիթներ

Աշխատանք կայուն և արագ զարգացող ընկերությունում
Ստեղծարար և համագործակցային թիմ 🌞
Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
Առողջական ապահովագրություն
Լրացուցիչ ազատ օրեր
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌
Նման աշխատանքներ
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ - Jobs in Armenia
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ
Հաճախորդների աջակցման բաժնի մասնագետ
Կրտսեր
Դիտել
SOLARA - Jobs in Armenia
SOLARA
Հաշվապահ
ՄիջինԱվագ
Դիտել
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ - Jobs in Armenia
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ
Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ
Միջին
Դիտել
Կիսվեք այս աշխատանքով Ձեր սոց. մեդիա հարթակներում
Աշխատանքներ SOLARA-ում
SOLARA company logo - Jobs Armenia
SOLARA
Էներգետիկա և հանքարդյունաբերություն
- Զարգացնել վերականգնվող էներգիայի արտադրությունն ու հասանելիությունը: - Ստեղծել շահավետ պայմաններ մեր հաճախորդների համար՝ ի նպաստ կյանքի որակի բարձրացման: - Պակասեցնել մթնոլորտ արտանետվող գազերի քանակը` ունենալով սեփական՝ անվնաս և մշտական Էներգիայի աղբյուրը:
Չափ
51-200