Job description
Միացիր մեզ՝ առաջնորդելու ընկերության մարքեթինգային ռազմավարությունը:
Requirements
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից մասնագիտությունների ոլորտում,
- Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ մարքեթինգի ոլորտում,
- Թվային մարքեթինգի, SMM-ի, գովազդային արշավների և բրենդինգի խորացված գիտելիքներ և փորձ,
- Վերլուծական մտածողություն և տվյալահեն որոշումներ կայացնելու կարողություն,
- Ստեղծագործական մոտեցում և նորարար գաղափարներ առաջադրելու ունակություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ղեկավարման և թիմային աշխատանք կազմակերպելու փորձ,
- Նախագծերի կառավարման կարողություն,
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
- Բարձր պատասխանատվություն և արդյունքահեն մոտեցում:
Responsibilities
- Մշակել և շարունակաբար զարգացնել ընկերության մարքեթինգային ռազմավարությունը,
- Իրականացնել բրենդի առաջխաղացման և ապրանքանիշի ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ ապահովելով շուկայում ամուր և կայուն իմիջ,
- Պլանավորել և իրականացնել հաճախորդների ներգրավմանն ու վաճառքների աճի խթանման նպատակով մարքեթինգային արշավներ,
- Ներգրավել նոր եկամտաբեր գործունեության ոլորտներ՝ նպաստելով Ընկերության զարգացմանը,
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հաճախորդների կարիքներն ու մրցակցային միջավայրը խորությամբ հասկանալու համար,
- Վերլուծել շուկայական միտումները և ներկայացնել տվյալահեն առաջարկներ՝ մարքեթինգային ռազմավարության շարունակական կատարելագործման նպատակով,
- Կազմել, կառավարել և վերահսկել մարքեթինգային բյուջեն,
- Ուսումնասիրել և ներկայացնել հաշվետվություններ մարքեթինգային ներդրումների արդյունավետության (ROI), շուկայի մոնիտորինգի և կատարողականի վերաբերյալ՝ հանդես գալով օպտիմալացման առաջարկներով,
- Մշակել վերլուծություններ և կանխատեսումներ շուկայի կառուցվածքի, հաճախորդների վարքագծի, աճի ներուժի, գնային քաղաքականության, տվյալների հավաքագրման ու վերլուծության, ինչպես նաև մակրոտնտեսական միտումների վերաբերյալ:
Skills & expertise
Required skills
- B2C Marketing
- B2B Marketing
Specialty
- B2C Marketing
- B2B Marketing
- P2P Marketing
- Advertising
- SMM
- Marketing Management
- Marketing
- Visual Marketing
- Event Marketing
- Influencer Marketing
- Digital Marketing
- Video Marketing
Benefits
- Գործուղումներ
- Բժշկական ապահովագրություն
- Մասնագիտական դասընթացների փոխհատուցում
- Կորպորատիվ միջոցառումներ

