Job description
Free Style Group-ը միավորում է համաշխարհային նորաձևության բրենդները տեղական շուկաների հետ՝ ապահովելով բարձրակարգ մանրածախ սպասարկում և հաճախորդակենտրոն փորձառություն: Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու Խանութ-սրահի պատասխանատու, ով կմիացնի մեր թիմին և կնպաստի մեր բիզնեսի կայուն աճին Հայաստանում։ Levi's, Puma, New Balance, Boggi Milano, Jack&Jones, Match Multibrand, Jeans Union. դարձիր լեգենդար բրենդների ներկայացուցչության մաս։
Եթե Դուք ունեք ղեկավարման հմտություններ և ձգտում եք զարգացման, սիրով սպասում ենք Ձեր դիմումին:
Requirements
Պահանջվող որակավորումներ
- Ռուսերենի և անգլերենի (պարտադիր) բազային իմացություն,
- Աշխատանքային փորձը նույն հաստիքում առնվազն 3 տարի,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների և գործընկերների հետ,
- Ինքնատիրապետման և էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Excel ծրագրի բազային իմացություն,
- Մանրածախ ոլորտում անհրաժեշտ KPI-ների իմացություն։
Responsibilities
Աշխատանքային պարտականություններ
- Աշխատել խանութում՝ թիմային միջավայրում,
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը,
- Հետևել խանութի կատարողականների իրականացմանը,
- Օրական կտրվածքով հետևել և բարելավել խանութի KPI-ները,
- Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և պահպանել սահմանված ընթացակարգերը,
- Ապահովել թիմի բարձր պրոֆեսիոնալ պատրաստվածությունը,
- Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող բոլոր թրեյնինգներին և փոխանցել գիտելիքները խանութի աշխատակիցներին,
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
- Հանդես գալ առաջարկություններով, որոնք կարող են խթանել խանութի վաճառքները,
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
- Ապահովել հաճախորդների սպասարկման բացառիկ վարվելակերպ՝ ելնելով հաճախորդը միշտ առաջնահերթ է սկզբունքից,
- Բացառել կոնֆլիկտային իրավիճակների առաջացումը աշխատակիցների միջև և ստեղծել բարիադրացիական և առողջ մրցակցային միջավայր,
- Հետևել խանութ սրահի դրամարկղի ելքերին և մուտքերին,
- Ներկայացնել շաբաթական և ամսական կտրվածքով հաշետվություններ։
Skills & expertise
Required skills
- Sales
- Employee Management System
Specialty
- Administrative assistant

