Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
Free Style company logo - Խանութ-սրահի պատասխանատու job offerFree Style

Խանութ-սրահի պատասխանատու

Գտնվելու վայրը:
Yerevan
Զբաղվածության տեսակը:
Գրասենյակային, Ամբողջ դրույք
Մակարդակ
Միջին
Անգլերեն
Միջին
Հրապարակվել է:
հունվար 30
2185 դիտում

Աշխատանքի նկարագրություն

Free Style Group-ը միավորում է համաշխարհային նորաձևության բրենդները տեղական շուկաների հետ՝ ապահովելով բարձրակարգ մանրածախ սպասարկում և հաճախորդակենտրոն փորձառություն: Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու Խանութ-սրահի պատասխանատու, ով կմիացնի մեր թիմին և կնպաստի մեր բիզնեսի կայուն աճին Հայաստանում։ Levi's, Puma, New Balance, Boggi Milano, Jack&Jones, Match Multibrand, Jeans Union. դարձիր լեգենդար բրենդների ներկայացուցչության մաս։

Եթե Դուք ունեք ղեկավարման հմտություններ և ձգտում եք զարգացման, սիրով սպասում ենք Ձեր դիմումին:

Պահանջներ

Պահանջվող որակավորումներ

  • Ռուսերենի և անգլերենի (պարտադիր) բազային իմացություն,
  • Աշխատանքային փորձը նույն հաստիքում առնվազն 3 տարի,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների և գործընկերների հետ,
  • Ինքնատիրապետման և էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Excel ծրագրի բազային իմացություն,
  • Մանրածախ ոլորտում անհրաժեշտ KPI-ների իմացություն։

Պարտականություններ

Աշխատանքային պարտականություններ

  • Աշխատել խանութում՝ թիմային միջավայրում,
  • Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը,
  • Հետևել խանութի կատարողականների իրականացմանը,
  • Օրական կտրվածքով հետևել և բարելավել խանութի KPI-ները,
  • Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և պահպանել սահմանված ընթացակարգերը,
  • Ապահովել թիմի բարձր պրոֆեսիոնալ պատրաստվածությունը,
  • Մասնակցել կազմակերպության կողմից կազմակերպվող բոլոր թրեյնինգներին և փոխանցել գիտելիքները խանութի աշխատակիցներին,
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին,
  • Հանդես գալ առաջարկություններով, որոնք կարող են խթանել խանութի վաճառքները,
  • Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Ապահովել հաճախորդների սպասարկման բացառիկ վարվելակերպ՝ ելնելով հաճախորդը միշտ առաջնահերթ է սկզբունքից,
  • Բացառել կոնֆլիկտային իրավիճակների առաջացումը աշխատակիցների միջև և ստեղծել բարիադրացիական և առողջ մրցակցային միջավայր,
  • Հետևել խանութ սրահի դրամարկղի ելքերին և մուտքերին,
  • Ներկայացնել շաբաթական և ամսական կտրվածքով հաշետվություններ։

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Վաճառք
  • Աշխատակիցների կառավարման համակարգ

Մասնագիտացում

  • Ադմինիստրատիվ Օգնական

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

Free Style logo

Free Style-ի մասին

Free Style — office1 / 2
Կյանքը Free Style-ում

Free Style Group connects global fashion brands with local markets through strong retail execution, long-term partnerships, and customer-focused experiences. We aim to grow sustainable, profitable retail businesses across Armenia, Georgia, and Uzbekistan.

Ոլորտ
Մանրածախ
Չափ
201-500
Գտնվելու վայրը
Tashkent, Yerevan

Աշխատանքներ Free Style-ում

Free Style-ում այլ բաց հաստիքներ չկան

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց Free Style-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։