Closr մարքեթինգային ընկերությունը փնտրում է կրեատիվ և անալիտիկ մտածողությամբ SMM մասնագետի։
Մի փոքր անկեղծ և ստանդարտից դուրս զրույց, նախքան տեխնիկական մասին անցնելը։
Մինչ շատ ընկերություններ փնտրում են SMM մասնագետի, նրանից պահանջելով անել ամեն ինչ՝ վիդեոնկարահանում, գրաֆիկ դիզայն և այլն, մենք շարունակում ենք շուկան պահել բարձր մակարդակի և գնահատել նեղ մասնագիտական աշխատանքը։
Closr-ում Ձեզանից պահանջվելու է միայն այն, ինչը մտնում է Ձեր նեղ մասնագիտական լիազորությունների մեջ։
Սա հերթական տոքսիկ թիմը չէ, որտեղ սպառվելու է Ձեր էներգիան, ստեղծագործելու և աճելու ցանկությունը։
Մենք խոստանում ենք դրական միջավայր և աջակցող թիմ, որի հետ աշխատանքը հաճելի է և ոգևորող։
Նունպիսի պատասխանատվությամբ ենք մոտենում մեր գործընկերների ընտրության հարցում, որտեղ մշակության համապատասխանությունն ամենակարևոր ֆիլտրն է։
Եթե այս ամենը հետաքրքիր է Ձեզ, ուրեմն մենք գտանք իրար։