
Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը Հայաստանում
Կոնցեռն Դիալոգի և Legal 500-ի համատեղ ուղեցույցը գործատուների համար՝ ազատման օրինական հիմքերի, M&A ռիսկերի, garden leave-ի, ԱԲ-ի և ոչ իրավաչափ ազատման հետևանքների մասին։
Շուշանիկ Ստեփանյան

Աննա Հարությունյան
ՄՌԿ ղեկավար, Ֆլեշ ՍՊԸ
Կազմակերպական փոփոխություններն անխուսափելի են, հատկապես այսօրվա դինամիկ զարգացող գործարար աշխարհում:
Փոփոխությունների կառավարումը այն գործընթացն է, որի միջոցով կազմակերպությունները, թիմերը կամ անհատները հարմարվում են նոր պայմաններին, տեխնոլոգիաներին, ռազմավարություններին կամ աշխատանքային գործընթացներին։
Փոփոխությունների կառավարումը և ՄՌԿ-ն սերտորեն կապված են, քանի որ փոփոխությունները կազմակերպությունում հաճախ ուղեկցվում են մարդկային գործոններով՝ աշխատակիցների արձագանքով, նոր հմտությունների անհրաժեշտությամբ և մշակութային ադապտացիայով։
Փոփոխությունների ժամանակ աշխատակիցները կարող են դրսևորել դիմադրություն, ինչը բնական արձագանք է անորոշությանը և նորամուծություններին։
Աշխատակիցները չեն հասկանում` ինչ ազդեցություն կունենա փոփոխությունը իրենց աշխատանքի վրա։
Եթե նախկինում փոփոխությունները լավ չեն իրականացվել, թիմը կարող է կասկածներ ունենալ նոր մոտեցումների նկատմամբ։
Մարդիկ սովոր են աշխատանքային որոշակի մեթոդներին և դժվարությամբ են հարմարվում նորին։
Նոր տեխնոլոգիաների կամ գործընթացների ներդրումը կարող է ստեղծել հմտությունների պակասի զգացողություն։
Փոփոխությունները կարող են ընկալվել որպես սպառնալիք՝ կապված կարգավիճակի, ազդեցության կամ աշխատանքի կորստի վախի հետ։
Փոփոխությունների արդյունավետ կառավարումը պահանջում է ճկունություն, հաղորդակցություն և առաջնորդության և կառավարման հմտություններ՝ մարդկային ռեսուրսների կառավարման մակարդակում։
Եթե թիմ եք համալրում, ծանոթացեք HR Drone-ը ընկերությունների համար էջին։
Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ նպաստելու փոփոխությունների կառավարման մշակույթի զարգացմանը, կազմակերպական ճկունության ամրապնդմանը և HR գործընթացների կատարելագործմանը։

Կոնցեռն Դիալոգի և Legal 500-ի համատեղ ուղեցույցը գործատուների համար՝ ազատման օրինական հիմքերի, M&A ռիսկերի, garden leave-ի, ԱԲ-ի և ոչ իրավաչափ ազատման հետևանքների մասին։
Շուշանիկ Ստեփանյան

Ինտերակտիվ հաշվիչ և ամբողջական ուղեցույց՝ 2026թ. Հայաստանի աշխատավարձի պահումների մասին. եկամտային հարկ, կուտակային վճար, դրոշմանիշային վճար և ԱՀԱ՝ մեկ տեղում։
HR Drone Analytics Team

1:1 հանդիպումները ղեկավարի հզոր գործիք են, որոնք օգնում են կանխել գերայրումը, նկատել դեմոտիվացիան և ստեղծել բաց հաղորդակցության մշակույթ կազմակերպությունում։
Հայկ Դավթյան