Ի՞նչ անել, եթե ձեզ աշխատանքից ազատել են առանց հիմնավորման, և դրանից բխող կարևոր հարցեր՝
- Որ դեպքերում է աշխատանքից ազատումը օրինական
- Երբ և ինչպես կարելի է պահանջել փոխհատուցում
- Ի՞նչ ապացույցներ են անհրաժեշտ
- Ի՞նչ է «անհիմն ազատումը»
Իրավաբանական լեզվով սա այն իրավիճակն է, երբ աշխատանքային պայմանագիրը լուծվում է առանց ՀՀ Աշխատանքային Օրենսգրքով սահմանված օրինական հիմքերի։
Եթե պայմանականորեն բաժանենք ՀՀ ԱՕ 109-րդ հոդվածով թվարկված աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, դրանք կլինեն 4 խումբ.
- Կողմերի համաձայնությամբ կամ փորձաշրջանի արդյունքներով
- Աշխատողի նախաձեռնությամբ
- Գործատուի նախաձեռնությամբ
- Այլ հիմքեր, որոնք չեն մտնում վերը նշված խմբերի մեջ
Այս հրապարակման մեջ խոսվում է գործատուի նախաձեռնությամբ ազատման մասին (խումբ 3)։
ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածը սպառիչ թվարկում է աշխատանքային պայմանագրի լուծման հետևյալ հիմքերը.
- գործատուի լուծարում
- աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատում
- աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելը
- աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելը
- աշխատողի` իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը
- աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելը
- աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատանքային գործառույթներն իրականացնելը
- անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալը
- պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելը կամ խուսափելը
- օտարերկրացու կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելը
Գործատուն չի կարող ազատել աշխատողին, եթե նա.
- ժամանակավոր անաշխատունակ է (կան օրենքով նախատեսված բացառություններ)
- աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում
- հղի է՝ հղիության մասին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտումից հետո 1 ամիսը լրանալը
- խնամում է մինչև 1 տարեկան երեխա (կան բացառություններ)
- ներգրավված է գործադուլի գործընթացում (սահմանված նախապայմաններով)
- կատարում է պետության կամ ՏԻՄ-ի հանձնարարություններ
- բացակայում է տարերային աղետի կամ արտակարգ իրավիճակի պատճառով
- չի ներկայացել աշխատանքի՝ մինչև 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով ուսումնական արձակուրդների չպլանավորված տեղափոխման/տրամադրման ընթացքում
- արհմիության անդամակցելը կամ դրա գործունեությանը մասնակցելը
- աշխատողների ներկայացուցիչ լինելը
- օրենքի կամ կոլեկտիվ պայմանագրի խախտման համար պահանջներ ներկայացնելը
- խտրական մոտեցումները
- աշխատողի անձնական համոզմունքները կամ քաղաքական պատկանելիությունը
- տարիքը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի
- աշխատանքային պայմանագիր և հավելվածներ
- աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գործատուի հրաման (ներքին իրավական ակտ)
- պաշտոնական նամակագրություն, հաղորդագրություններ, հանդիպումների արձանագրություններ
- աշխատանքի կատարումն ապացուցող տվյալներ (արցանց համակարգերի հետքեր, հանձնարարականներ, KPI/զեկույցներ)
- վկաների ցուցմունքներ, ձայնագրություններ (օրենքով թույլատրելի սահմաններում), լուսանկարներ
- նախ փորձել բանակցել գործատուի հետ՝ ներկայացնելով փաստական հիմքերը և պահանջը
- դիմել համապատասխան մարմիններ կամ դատարան՝ պահանջելով անօրինական ազատման հետևանքների վերացում և փոխհատուցում (օր.՝ միջին աշխատավարձի վճարում օրենքով նախատեսված սահմաններում)
- ճիշտ գնահատելու համար ռազմավարությունն ու ժամկետները՝ դիմել իրավաբանի
- Հավաքեք բոլոր ապացույցները՝ պայմանագիր, նամակագրություն, հրամաններ
- Ամրագրեք փաստական հանգամանքները՝ ամսաթվեր, անձանց անուններ, դեպքերի հաջորդականություն
- Խորհրդակցեք իրավաբանի հետ որքան հնարավոր է շուտ՝ ժամանակը հաճախ վճռորոշ է
- Ընտրեք պաշտպանության ռազմավարություն՝ բանակցություն, դիմում-բողոք, դատական հայց
Նույն իրավական իրավիճակը տարբեր մարդկանց դեպքում կարող է ունենալ տարբեր լուծումներ։ Չեն լինում «մեկ դեղատոմսով» լուծումներ, և պարտադիր չէ, որ Ձեր ծանոթի՝ առաջին հայացքից նույնանման թվացող դեպքի լուծումը լավագույնը լինի նաև Ձեր դեպքում։
Այս հոդվածը տեղեկատվական բնույթ ունի, չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն և չի կարող այն փոխարինել։