About "MENOK" LLC
Բազում տարիների փորձի շնորհիվ ՆԵ լաբորատորիան կարողացավ ստեղծել բանաձևեր, որոնք անվնաս են առողջության համար, որակյալ են և մատչելի։ Մենք հավատում ենք, որ եղունգների անվնաս եւ որակյալ հարդարման ու խնամքի համար հսկայական գումարներ պետք չեն։ Հենց այդ նպատակով էլ ՆԵ ամբողջ թիմն աշխատում է արտադրատեսականին էլ ավելի հասանելի դարձնելու համար բոլորին։
What "MENOK" LLC builds
Յուրաքանչյուր արտադրանք շուկա դուրս գալուց առաջ անցնում է ամբողջական թեստավորում ինչպես ՆԵ, այնպես էլ ՆԵ գործընկեր եվրոպական լաբորատորիաներում և ստանում է որակը երաշխավորող համապատասխան սերտիֆիկատ: Շնորհիվ 7-FREE բանաձևի, ՆԵ ցանկացած արտադրանք ամբողջովին անվնաս է հղի կանանց օգտագործման համար։ Ինչպես նաև արտադրանքներից ոչ մեկը չի փորձարկվում կենդանիների վրա։ Այս պահին ՆԵ-ն առաջարկում է ավելի քան 200 եղունգի լաք, 150 գել լաք, 10-ից ավելի խնամքի միջոց և մոտ 50 օժանդակ նյութեր։
Benefits
- Ամսական բոնուսներ
- Անսահմանափակ աճ և ճկունություն
- Անվճար ընդմիջում
- Գործուղումներ
- Անվճար կայանատեղի
- Միջազգային գործունեություն
Jobs at "MENOK" LLC
No open roles at "MENOK" LLC right now
New roles land here the moment "MENOK" LLC posts them. Set a job alert to be first to know, or browse everything hiring on HR Drone today.
Life at "MENOK" LLC
ՆԵ գլխավոր գրասենյակը գտնվում է Աբովյան քաղաքում, Երևանի կենտրոնից 25 րոպե հեռավորության վրա։ Գործում է ակտիվ հասարակական տրանսպորտ։ Գրասենյակն ունի ընդարձակ այգի, տեխնիկական անհրաժեշտ բոլոր սարքավորումները, անվճար սուրճի, թեյի և քաղցրավենիքի տրամադրում, խոհանոց, որտեղ ընդմիջումները մատակարարվում են ընկերության կողմից։

