Անցնել բովանդակությանը
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ company logo - Հաճախորդների աջակցման բաժնի մասնագետ job offerՆաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ

Հաճախորդների աջակցման բաժնի մասնագետ

Գտնվելու վայրը:
Yerevan
Զբաղվածության տեսակը:
Գրասենյակային, Ամբողջ դրույք
Մակարդակ
Կրտսեր
Անգլերեն
Միջին
Հրապարակվել է:
մարտ 2, 2026
2441 դիտում

Աշխատանքի նկարագրություն

Նաիրի ինշուրանս Ընկերությունը ավելի է ընդլայնում Հաճախորդների աջակցման բաժինը, ուստի շարունակում ենք փնտրել նպատակասլաց, անընդհատ զարգացման ձգտող աշխատակցի, ում սիրով կսովորեցնենք անհրաժեշտ բոլոր հմտությունները և կներգրավենք մեր մեծ թիմ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
  • Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
  • Փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն,
  • Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,
  • Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
  • Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
  • Աշխատանքային փորձը զանգերի սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։

Պարտականություններ

  • Ընդունել Հաճախորդների աջակցման բաժնին ուղղված հեռախոսազանգերը, դասակարգել հարցը, անհրաժեշտության դեպքում պատասխանել կամ վերահասցեավորել համապատասխան ստորաբաժանմանը,
  • Նույնականացնել հաճախորդին,պատշաճ սպասարկել հեռախոսազանգերը,
  • Հեռախոսազանգն ամրագրել Ընկերության համակարգչային ծրագրում,
  • Ընկերությանը ներկայացված ապահովագրական պահանջի կարգավորման գործընթացի, ապահովագրական հատուցման գումարի և ստացման եղանակի մասին տրամադրել տեղեկատվություն Ապահովադրին, Ապահովագրված անձին կամ Շահառուին,
  • Ընկերության համակարգչային ծրագրից ստանալ Ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագրին/վկայագրին առնչվող տեղեկատվություն և տրամադրել հաճախորդին:

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Հաղորդակցման հմտություններ
  • Գրավոր հաղորդակցման հմտություններ

Նախընտրելի հմտություններ

  • Ռուսերեն

Մասնագիտացում

  • Ապահովագրություն

Բենեֆիթներ

  • Առողջության ապահովագրություն
  • Կատարողականի վրա հիմնված պարգևատրման KPI համակարգ
  • Մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ logo

Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ-ի մասին

Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ - office1 / 6
Կյանքը Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ-ում

Մեր առաքելությունն է հաճախորդներին մատուցել հուսալի, նորարար և թվային լուծումներով ապահովագրական ծառայություններ` կարևորելով վստահության, ազնվության և հարգանքի մշակույթը։

Ոլորտ
Ապահովագրություն
Չափ
201-500
Գտնվելու վայրը
Yerevan
Հիմնադրման ամսաթիվ
1996

Աշխատանքներ Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ-ում