Աշխատանքի նկարագրություն
Նաիրի Ինշուրանսը փնտրում է Խորհրդի քարտուղարի օգնականի, ով կաջակցի Խորհրդի նիստերի կազմակերպման, նախապատրաստման և վարման, ինչպես նաև համապատասխան փաստաթղթաշրջանառության իրականացման գործընթացներին։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն․ գրավոր և բանավոր
- Փաստաթղթերի կազմման և գործավարության հմտություններ
- MS Office ծրագրերի իմացություն
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու և այն պահպանելու կարողություն
- Հաղորդակցման ունակություն և կազմակերպչական ձիրք
- Ճկունություն և պատասխանատվության զգացում
- Հաղորդակցման և գործնական նամակագրության հմտություններ
- Աշխատանքային փորձը գործավարության, վարչական աջակցության ոլորտներում ցանկալի է։
Պարտականություններ
- Խորհրդի նիստերի կազմակերպման և նախապատրաստման գործընթացին աջակցություն
- Խորհրդի նիստերին ներկայացած անդամների գրանցման գործընթացի իրականացում
- Նիստերի ընթացքի արձանագրման և քվեարկության արդյունքների գրանցման ապահովում
- Արձանագրությունների, որոշումների և կից փաստաթղթերի կազմման գործընթացին աջակցություն
- Խորհրդին ներկայացվող փաստաթղթերի թարգմանության իրականացում
- Խորհրդի նիստերի վարում և կազմակերպչական գործընթացների ապահովում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով
- Այլ հարակից կազմակերպչական և վարչական աշխատանքների իրականացում։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Սինքրոնացված թարգմանություն
- Նամակ գրել
- Գրավոր հաղորդակցման հմտություններ
Մասնագիտացում
- Թարգմանչություն
- Քարտուղար
Արտոնություններ
- Առողջության ապահովագրություն
- Կատարողականի վրա հիմնված պարգևատրման KPI համակարգ
- Մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ։
Շատ մարդիկ չեն դիմում, քանի որ չեն համապատասխանում բոլոր պահանջներին։ Եթե Դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք Ձեզ խրախուսում ենք դիմել։ 🙌


