Աշխատանքի նկարագրություն
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական Ընկերությունը, լինելով առաջին ապահովագրական ընկերությունը Հայաստանում և հանդիսանալով ոլորտի առաջատար, շարունակում է համալրել վաճառքի թիմը և աշխատանքի է հրավիրում նպատակասլաց և մոտիվացված մասնագետների՝ զանգերով վաճառքի մասնագետի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող,
- Հաղորդակցման ունակություն և կազմակերպչական ձիրք,
- Ճկունություն և պատասխանատվության զգացում,
- Արագ սովորելու և ընկալելու ունակություն,
- Թիմայնություն և անընդհատ զարգացման ձգտում,
- Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/։
Պարտականություններ
- Առկա և պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել Ընկերության ծառայությունները և պրոդուկտները,
- Տրամադրել համապատասխան խորհրդատվություն, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը ՝ հասկանալով նրանց հատուկ կարիքները, նախասիրությունները և բյուջետային նկատառումները, ներկայացնել հարմարեցած լուծումներ, իրականացնել հանդիպումներ,
- Հետևել հաճախորդների հարցումներին, անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր,
- Վաճառքի գործընթացում լուծել հաճախորդների առարկությունները, մտահոգությունները,
- Լինել տեղեկացված ոլորտի միտումների, շուկայական պայմանների և մրցակիցների առաջարկների վերաբերյալ,
- Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Սառը զանգ
Նախընտրելի հմտություններ
- CRM
Մասնագիտացում
- Վաճառք
Բենեֆիթներ
- Առողջության ապահովագրություն
- Կատարողականի վրա հիմնված պարգևատրման KPI համակարգ
- Մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌

