Աշխատանքի նկարագրություն
Գլոբբինգը փնտրում է պատասխանատու և բարեհամբույր հաճախորդների խորհրդատուի, ով կաշխատի մեր սպասարկման սրահներում։ Աշխատանքը հերթափոխերով է՝ 9։30-18։30 և 13։00-22։00։
Պահանջներ
- Բացահայտել հաճախորդների կարիքներն ու ներկայացնել կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները,
- Աջակցել հաճախորդներին կազմակերպության ծառայություններից օգտվելու հարցում,
- Տալ հաճախորդներին խորհուրդներ և ուղեցույցներ ապրանքների ընտրության վերաբերյալ,
- Բացատրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների հատկությունները, առանձնահատկություններն ու առավելությունները,
- Զբաղվել հաճախորդների բողոքներով` համաձայն Ընկերության հաճախորդների բողոքարկման կարգի,
- Հետևել անհրաժեշտ ապրանքների առկայությանը սպասարկման սրահում՝ գրենական, տնտեսական, սրահի պարագաներ,
- Նոր աշխատակիցների շարունակական ուսուցում՝ որակի բարելավման նպատակով,
- Հայտնաբերել գույքի և տեխնիկայի անսարքություններ, կապ հաստատել ադմինիստրատիվ գծով պատասխանատուի հետ,
- Հետևել անդադար ուսուցմանը կազմակերպության բոլոր նորությունների վերաբերյալ։
Պարտականություններ
- Առնվազն մեկ տարվա փորձ սպասարկման ոլորտում,
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Թիմային աշխատող,
- Քաղաքավարի և սրտացավ մոտեցում հաճախորդների նկատմամբ,
- Ազնվություն և աշխատասիրություն։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Աջակցություն
- Պատասխանատվություն
Մասնագիտացում
- Հաճախորդների սպասարկման մենեջեր
- Հաճախորդների սպասարկման ինժեներ
Բենեֆիթներ
- Bonus System
- Health Insurance
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌


