Ուսուցում և զարգացում (Learning & Development) ներդրում, որը ձևավորում է թիմերի և բիզնեսի ապագան
23 հուն, 2026

Ուսուցում և զարգացում (Learning & Development) ներդրում, որը ձևավորում է թիմերի և բիզնեսի ապագան

Հայկ Դավթյան

Հայկ Դավթյան

ՄՌ ղեկավար | Gulf Armenia

Ի՞նչ է ուսուցումն ու զարգացումը

Ուսուցումն ու զարգացումը (Learning & Development) այլևս պարզապես թրեյնինգների շարք չեն։ Դա համակարգված գործընթաց է, որի նպատակն է զարգացնել աշխատակիցների գիտելիքները, հմտությունները և կարողությունները՝ ուղղակի ազդեցություն ունենալով բիզնեսի արդյունավետության վրա։ Ժամանակակից կազմակերպություններում L&D-ն դիտարկվում է ոչ թե որպես ծախս, այլ ներդրում՝ մարդկանց, թիմերի և ամբողջ ընկերության աճի համար։

Ուսուցում և զարգացում: Ո՞րն է տարբերությունը

Ուսուցումը հիմնականում ուղղված է կոնկրետ գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը՝ տվյալ պահին առկա խնդիր լուծելու համար։ Զարգացումը՝ երկարաժամկետ գործընթաց է, որը նպաստում է աշխատակցի մասնագիտական և անձնական աճին՝ ապագա դերերի և մարտահրավերների համար։ Երբ այս երկուսը ճիշտ համադրվում են, աշխատակիցը դառնում է ոչ միայն արդյունավետ, այլ նաև մոտիվացված և լոյալ։

Թրեյնինգի հաջողության հիմքերը

Արդյունավետ թրեյնինգը սկսվում է ճիշտ նախապատրաստումից։ Դա ներառում է թեմայի և խմբի ուսումնասիրություն, նպատակների հստակ սահմանում, ձևաչափի ընտրություն և համապատասխան նյութերի պատրաստում։ Իրականացման փուլում կարևոր է լսարանի ակտիվ ներգրավումը՝ թիմային խաղերի, workshop-ների և քննարկումների միջոցով։ Իսկ գնահատումը թույլ է տալիս չափել ոչ միայն մասնակցությունը, այլ նաև ազդեցությունը՝ ինչ է փոխվել աշխատակիցների վարքագծում և կատարողականում։

HR-ի դերը ուսուցման և զարգացման համակարգում

HR բաժինը այստեղ գործում է որպես համակարգող և ռազմավարական գործընկեր։ Նրա դերը ոչ միայն թրեյնինգներ կազմակերպելն է, այլ նաև կարիքների բացահայտումը, ղեկավարների ուղղորդումը և զարգացման ծրագրերի վերահսկումը։ Ուժեղ L&D համակարգը նվազեցնում է աշխատակիցների հոսունությունը, բարձրացնում է ներգրավվածությունը և օգնում ընկերությանը արագ հարմարվել փոփոխվող շուկային։

Ինչու՞ է L&D-ն այսօր կարևոր

Երբ աշխատակիցները զարգանում են, զարգանում է նաև կազմակերպությունը։ Ուսուցման և զարգացման ծրագրերը նպաստում են առողջ աշխատանքային միջավայրի ձևավորմանը, բարձրացնում են որակը և ապահովում են մրցունակություն։ Սա այն ներդրումներից է, որը երկարաժամկետ արդյունք է տալիս թե՛ մարդկանց, թե՛ բիզնեսի համար։

Եզրափակում

Ուսուցումն ու զարգացումը ժամանակակից կազմակերպությունում այլևս ընտրություն չեն, այլ ռազմավարական անհրաժեշտություն։ Երբ Learning & Development գործընթացները կառուցվում են համակարգված և նպատակային, դրանք նպաստում են աշխատակիցների արդյունավետությանը, ներգրավվածությանը և կազմակերպության երկարաժամկետ աճին։

Հոդվածը հրապարակվել է HR Drone հարթակի կողմից՝ նպատակ ունենալով աջակցել կազմակերպություններին ուսուցման և զարգացման (Learning & Development) համակարգերի ներդրման, HR ռազմավարությունների բարելավման և ժամանակակից աշխատավայրում մարդկային կապիտալի զարգացման հարցերում։


Share this article on your social media platform!