This page looks better in the app
New Year's special offerpercent
00d
:
00h
:
00m
:
00s
event cover
«Մանկական խոսքի ապրաքսիա» վերապատրաստման դասընթաց
event cover
ASPU
Education
Event details
Nov 23 | 11:00
17 Tigran Mets Avenue, Yerevan
ASPU

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը սկսում է մասնագիտական վերապատրաստումների շարք։

Նոյեմբերի 23-ին ՀՊՄՀ Հատուկ և ներառական կլրթության ֆակուլտետում տեղի կունենա «Մանկական խոսքի ապրաքսիա» խորագրով վերապատրաստման դասընթացը։

Այն կվարի ԱՄՆ-ից ժամանած M.S., CCC/SLP/PhD Candidate, Harmony Speech Therapy & Diagnostics-ի համահիմնադիր, Logopedics ՍՊԸ-ի հիմնադիր, ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի հայցորդ Թալին Աշիքեանը։

Սեմինարը նախատեսված է լոգոպեդների, հատուկ մանկավարժների և ապրաքսիա ունեցող անձանց հետ աշխատող այլ մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են ճանաչելու խանգարման դժվարությունները և օգնելու ինչպես ապրաքսիա ունեցող երեխաներին, այնպես էլ՝ նրանց ընտանիքի անդամներին:

Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.

🔹 Հաղթահարման մեթոդների ակնարկ

🔹 Ժամանակավոր և շոշափելի դինամիկ հուշում

🔹 Փորձնական անհատական ուսուցում

🔹 Գնահատման և շտկման մեթոդներն ըստ Կաուֆմանի

🔹 Վանկային արտաբերության շտկում /արագ անցում լիտերալ արտաբերությունից/

🔹 Ապրաքսիայի թերապևտիկ միաջամտության գործիքներ

🔹 Բերանի մկանային պրաքսիզի հնչարտաբերման կարգավորում /հնչյունային հուշումներ/

🔹 Դեպքի վարում և լոգոպեդական աշխատանքի նմուշօրինակ /մասնավոր դեպքի քննարկում/

🔹 Խմբային քննարկում, հարց ու պատասխան

🔹 Ինտերակտիվ դերախաղ

🔹 Ամփոփում և եզրափակում։

Դասընթացի ավարտին դուք կկարողանաք իդենտիֆիկացնել և ճանաչել մանկական խոսքի ապրաքսիայի ախտանշանները, գնահատել նմանօրինակ խնդիրները: Միասին կկարողանանք նաև ուսումնասիրել և վերլուծել մանկական խոսքի ապրաքսիայի առանձնահատկությունները։ Փուլ առ փուլ կդիտարկենք առաջացման պատճառներն ու հետևանքները:

🔹 Տևողությունը՝ 1 օր, ընդհանուր՝ 6 ժամ

🔹 Արժեքը՝ 20.000 դրամ

🔹 Տրվում է երկլեզու վկայական՝ ՀՊՄՀ-ի կողմից

📍 Տիգրան Մեծ 17

📞 Հարցերի դեպքում զանգահարել՝ 010 597027 հեռախոսահամարին։

Other events