This page looks better in the app
event coverEvent ended

Գնահատումը սկսվում է պլանավորումից․ Սեմինար

About this event

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան և «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրը համատեղ կազմակերպում են սեմինար՝ «Գնահատումը սկսվում է պլանավորումից» թեմայով:

Սեմինարի նպատակն է խորացնել ուսուցիչների գիտելիքները և հմտությունները գնահատման գործընթացում՝ ապահովելով նրանց անհրաժեշտ գիտելիքներ և գործիքներ, որոնք կարող են կիրառվել դասարաններում:

Սեմինարը կվարի մանկավարժ – մեթոդիստ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աստղիկ Բալայանը, ով կկիսվի իր փորձով և կանդրադառնա հետևյալ կարևոր հարցերին, ինչպիսիք են՝

- Վերջնարդյունքահեն գնահատման չափանիշները։

- Գնահատման տեսակների փոխկապվածությունն ու փոխազդեցությունները։

- Գնահատման գործիքներ տարբեր առարկաների համատեքստում։

Մասնակցության վճարը 6000 դրամ է, իսկ տեղերը սահմանափակ են։

Other events