Անցնել բովանդակությանը
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
Ucom company logo - Սպասարկման տեխնիկ ք․ Երևան job offerUcom

Սպասարկման տեխնիկ ք․ Երևան

Գտնվելու վայրը:
Yerevan
Զբաղվածության տեսակը:
Գրասենյակային, Ամբողջ դրույք, Տեղափոխում
Մակարդակ
Միջին
Հրապարակվել է:
օգոստոս 31, 2026
966 դիտում

Աշխատանքի նկարագրություն

Միացի՛ր Ucom-ին որպես Սպասարկման տեխնիկ։ Բաց մի՛ թող նոր մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունը։ Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։

Պահանջներ

  • Դիպլոմ կամ սերտիֆիկացում հեռահաղորդակցության, էլեկտրատեխնիկայի կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 1–2 տարվա փորձ օպտիկամանրաթելային սպասարկման կամ հարակից տեխնիկական ոլորտում
  • Օպտիկամանրաթելային միացման, փորձարկման և անսարքությունների հայտնաբերման ու վերացման տեխնիկայի լավ իմացություն
  • Ֆիզիկական պատրաստվածություն և բարձրության վրա աշխատելու ունկություն
  • Բաժանորդների (B2B, B2C) և թիմի անդամների հետ շփվելու հաղորդակցման հմտություններ
  • Ճկուն գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն։

Պարտականություններ

  • Կատարել օպտիկամանրաթելային միացման, վերանորոգման և փոխարինման աշխատանքներ՝ ապահովելով ցանցի անխափան աշխատանքը
  • Օգտագործել չափման և փորձարկման գործիքներ (OTDR, զոդման սարքեր, հզորության հաշվիչներ)՝ խնդիրները հայտնաբերելու և լուծելու համար
  • Անցկացնել ազդանշանի փորձարկում և ընթացիկ սպասարկում՝ ցանցի որակն ու կատարողականությունը օպտիմալացնելու նպատակով
  • Կարգավորել և փորձարկել ցանցային սարքերը (ONT, երթուղիչներ) և անհրաժեշտության դեպքում բաժանորդներին տրամադրել տեխնիկական աջակցություն
  • Պահպանել անվտանգության կանոնները և ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ
  • Կատարել անմիջական ղեկավարի բանավոր և գրավոր այլ հանձնարարություններ։

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Հաղորդակցման հմտություններ
  • Թիմային խաղացող
  • Ժամանակի կառավարում
  • Պատասխանատվություն
  • Ուշադրություն մանրուքներին

Նախընտրելի հմտություններ

  • Տեխնիկական և մեխանիկական հմտություններ

Մասնագիտացում

  • Հաճախորդների սպասարկման ինժեներ

Արտոնություններ

  • Բժշկական ապահովագրություն
  • Տարվա մեջ 6 լրացուցիչ վճարվող հանգստյան օրեր
  • Ծննդյան տարեդարձի արձակուրդ
  • Զեղչեր՝ Ucom ծառայությունների և պրոդուկտների համար
  • Galaxy Group-ի կողմից զեղչի քարտ(TIME,Paul և այլն)

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին։

Կիսվեք և օգնեք ճիշտ մարդուն գտնել իր հաջորդ աշխատանքը։

Ucom logo

Ucom-ի մասին

Ucom - office1 / 5
Կյանքը Ucom-ում

Մենք միավորում ենք մարդկանց ամենուր 💚

Ոլորտ
Սարքավորումներ և ցանցեր
Չափ
1000+
Գտնվելու վայրը
Yerevan

Աշխատանքներ Ucom-ում

Ucom-ում այլ բաց հաստիքներ չկան

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց Ucom-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։

Փակված աշխատանքներ

Նման աշխատանքներ

Europa House - Jobs in Armenia
Europa House
Վարորդ-առաքիչ
ԿրտսերՄիջին+2
Դիտել
Europa House - Jobs in Armenia
Europa House
Վաճառող-խորհրդատու
ԿրտսերՄիջին
Դիտել