Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք վաճառքի և սպասարկման մասնագետ Երևան քաղաքի սպասարկման կենտրոններում աշխատելու համար**:**
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Դու կունենաս․
- Աճելու, զարգանալու և մասնագիտանալու մեծ հնարավորություն, մասնագիտական դասընթացներ,
- Ստեղծագործ պրոֆեսիոնալ թիմակիցներ, որոնք միշտ կիսվում են գիտելիքներով և ոլորտի փորձով,
- Տարեկան լրացուցիչ 6 վճարվող հանգստյան օրեր (Day off),
- Հեռախոսահամարը Ucom կորպորատիվ փաթեթի մեջ ընդգրկելու և ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն,
- Ucom բոլոր ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն,
- Բժշկական ապահովագրություն և այլ արտոնություններ։
Աշխատանքի ընթացքում պետք է․
- Հաճախորդներին տրամադրել Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն
- Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից
- Բացահայտել հաճախորդների կարիքները և անել համապատասխան առաջարկներ
- Իրավասությունների շրջանակում, ընթացակարգերին համապատասխան, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ:
Հաջողելու համար պետք է․
- Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները)
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է)
- MS Office ծրագրային փաթեթի (Excel, Word) իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- Հաղորդակցման հմտություններ
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Հիշի՛ր, որ մենք մարդիկ ենք, որոնք աշխատում են մարդկանց համար։
Դիմելու համար պարզապես սեղմի’ր ստորև կոճակը կամ ուղարկի’ր ռեզյումե
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Նոր տեխնոլոգիաների հետ գործ ունենալու ունակություն
- Առաջնահերթությունները որոշելու ունակություն
- Ճնշման տակ աշխատելու ունակություն
- Համագործակցային հմտություններ
- Նպատակաուղված
Նախընտրելի հմտություններ
- Ճկունություն
- Հաղորդակցման հմտություններ
- Ներկայացման հմտություններ
- Արդյունքներին ուղված
- Արագ սովորող
- Multitasking
- Կոնֆլիկտների լուծման հմտություններ
Մասնագիտացում
- Վաճառքի ներկայացուցիչ
- Վաճառքի օգնական
- Գանձապահ
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌


