Աշխատանքի նկարագրություն
«Պրեմիում Ֆուդ» ՍՊ Ընկերությունը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է փորձառու գլխավոր հաշվապահի՝ ով պատասխանատու կլինի Ընկերության ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառույթների կազմակերպման և իրականացման համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների և հարակից այլ ոլորտում,
- Աշխատանքային փորձ արտադրության/ներմուծման ոլորտում,
- 1 C ծրագրի գերազանց իմացություն,
- Հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն,
- Հարկային և մաքսային օրենսդրության գերազանց իմացություն,
- Նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն գործընկերների հետ հաղորդակցվելու նպատակով,
- Արդյունավետ առաջնորդության հմտություններ,
- Ժամանակի կառավարման և ժամկետներին հետևելու ունակություն,
- Արդյունքի վրա կենտրոնացվածություն և առաջնահերթությունների սահմանման հմտություններ
Պարտականություններ
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարել Ընկերության հաշվապահական հաշվառումը:
- Կատարել ընկերության նյութական արժեքների գույքագրում, համապատասխան ակտերի կազմում, ինչպես նաև ապահովել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում:
- Սահմանված ժամկետներում կազմել ամսական, եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություններ և ժամանակին ներկայացնել ՀՀ ՊԵԿ ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:
- Անհրաժեշտության դեպքում կազմել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ հաշվետվություններ:
- Կատարել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն:
- Հետևել հաշվապահական և հարկային օրենսդրության փոփոխություններին, և հաշվապահական հաշվառումը իրականացնել գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- 1C
Մասնագիտացում
- Ծախսերի հաշվառում
- Հաշվապահություն
- Հաշվապահ
Արտոնություններ
- Մրցունակ աշխատավարձ
- Հավելյալ ոչ աշխատանքային օրեր


