Աշխատանքի նկարագրություն
Նաիրի Ինշուրանս ԱՍՊ Ընկերությունը փնտրում է նպատակասլաց և մոտիվացված Ակտիվ վաճառքի մասնագետի։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող,
- հաղորդակցման ունակություն և կազմակերպչական ձիրք,
- ճկունություն և պատասխանատվության զգացում,
- արագ սովորելու և ընկալելու ունակություն,
- թիմայնություն և անընդհատ զարգացման ձգտում,
- տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/
- մեքենայի առկայություն՝ ցանկալի։
Պարտականություններ
- Տիրապետել Ընկերության ծառայություններին և պրոդուկտներին, լինել տեղեկացված ոլորտի միտումների, շուկայական պայմանների վերաբերյալ,
- Կապ հաստատել առկա և պոտենցիալ հաճախորդների հետ, խթանել նրանց հետաքրքրվածությունը՝ հասկանալով հատուկ կարիքները, նախասիրությունները և բյուջետային նկատառումները, ներկայացնել հարմարեցած լուծումներ, իրականացնել հանդիպումներ,
- Ապահովել ամսական վաճառքի պլանի կատարում,
- Հետևել հաճախորդների հարցումներին, անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր,
- Վաճառքի գործընթացում լուծել հաճախորդների առարկությունները, մտահոգությունները,
- Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Սառը զանգ
- Ակտիվ հաճախորդների պահպանում
Նախընտրելի հմտություններ
- CRM
Մասնագիտացում
- Վաճառք
- Lead Generation
Արտոնություններ
- Մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ
- Առողջության ապահովագրություն
- Ֆիքսված աշխատավարձ և վաճառքից բոնուսներ


