Աշխատանքի նկարագրություն
Նաիրի Ինշուրանս Ընկերությունը փնտրում է Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետի, ով կմիանա մեր թիմին՝ ապահովելու կորպորատիվ հաճախորդների հետ արդյունավետ համագործակցություն և շարունակական աջակցություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք
- Գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն
- Հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ
- Փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում
- Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/
- Աշխատանքային փորձը սպասարկման և ապահովագրության ոլորտում ցանկալի է։
Պարտականություններ
- Ապահովագրական ծառայությունների մատուցման շրջանակներում տարբեր կազմակերպությունների, պետական մարմինների, գերատեսչությունների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների,աշխատակիցների և այլ մարմինների հետ իրականացնել ապահովագրական պայմանագրերի սպասարկում
- Շարունակական աշխատել առկա հաճախորդների հետ, ապահովել պայմանագրերի վերակնքումները
- Անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր
- Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ
- Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները
- Իրականացնել հաճախորդների հետ առաջացած խնդրահարույց իրավիճակների շտկում։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- MS Excel
- Բազային մաթեմատիկական հմտություններ
Մասնագիտացում
- Ապահովագրություն
- Հաշվապահություն
- Actuarial
Բենեֆիթներ
- Առողջության ապահովագրություն
- Կատարողականի վրա հիմնված պարգևատրման KPI համակարգ
- Մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌


