Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ company logo - Բժիշկ-փորձագետ job offer
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ

Բժիշկ-փորձագետ

Yerevan
սեպտեմբեր 3

Աշխատանքի նկարագրություն

184 դիտում
Գրասենյակային
Ամբողջ դրույք
Միջին

Նաիրի ինշուրանս Ընկերությունը շարունակում է ընդլայնել** Բժշկափորձագիտական բաժինը**, ուստի փնտրում ենք Բժիշկ-փորձագետի, ով կմիանա մեր մեծ և պրոֆեսիոնալ թիմին և պատրաստ կլինի աշխատել ամբողջ դրույքով՝ իր ներդրումը ունենալու մեր հաճախորդներին աջակցելու կարևոր աշխատանքում։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն / Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտի դիպլոմ/
  • Ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
  • MS Office փաթեթի /մասնավորապես Microsoft Word, Excel/ գերազանց իմացություն,

Պարտականություններ

  • Անձնական ապահովագրության գծով հայտերի ընդունում,
  • Հաճախորդներին մասնագիտական խոհրդատվության տրամադրում` բուժհաստատություն դիմելու, համապատասխան բուժզննում անցնելու և բուժօգնություն ստանալու վերաբերյալ,
  • Պատահարներին առնչվող փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն և մասնագիտական եզրակացության տրամադրում,
  • Ապահովագրական հատուցում տրամադրելու կամ մերժելու մասին որոշման ընդունում,
  • Բուժհաստատությունների հետ համապատասխան աշխատանքների իրականացում՝ կապված հաճախորդների բուժսպասարկման արդյունավետությունը բարձրացնելու հետ,
  • Այլ ընթացիկ հրահանգների կատարում՝ տրված ղեկավարության կողմից:

Մասնագիտացում

Բժիշկ
Ընտանեկան բժշկություն
Կանխարգելիչ բժշկություն

Պահանջվող հմտություններ

Առողջապահության համակարգչային համակարգերի և տվյալների բազաների իմացություն
Բուժման նշանակում
Բժշկական ծածկագրեր և տերմինաբանություն
Լաբորատոր արդյունքների մեկնաբանում

Բենեֆիթներ

Առողջության ապահովագրություն
Կատարողականի վրա հիմնված պարգևատրման KPI համակարգ
Մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌
Կիսվեք այս աշխատանքով ձեր սոց. մեդիա հարթակներում
Աշխատանքներ Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ-ում
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ logo
Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ
Ապահովագրություն
Մեր առաքելությունն է հաճախորդներին մատուցել հուսալի, նորարար և թվային լուծումներով ապահովագրական ծառայություններ` կարևորելով վստահության, ազնվության և հարգանքի մշակույթը։
Չափ
201-500