Աշխատանքի նկարագրություն
Գրաֆիկ դիզայները պետք է ապահովի ընկերության բրենդի դինամիկ և նորարարական վիզուալ ներկայացում՝ ներառյալ պրոդուկտների դիզայնը, միջոցառումների գովազդային նյութերը և սոցիալական մեդիայի կոնտենտը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն գրաֆիկ դիզայնի, վիզուալ արվեստների կամ համանման ոլորտում
- Խորը գիտելիքներ Adobe Photoshop, Illustrator և CorelDraw ծրագրերում
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ գրաֆիկ դիզայնի ոլորտում
- Պորտֆոլիո՝ բազմազան դիզայներական նախագծերի ցուցադրմամբ
- Տպագրատների հետ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Բրենդային խիստ ուղեցույցներով աշխատելու փորձ
- Գերազանց կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
- Բարձր ուշադրություն մանրամասների նկատմամբ և որակյալ արդյունք ապահովելու պատրաստակամություն
Պարտականություններ
- Ղեկավարել վիզուալ կոնտենտի դիզայնը և արտադրությունը տպագիր և թվային մեդիայի համար՝ գովազդային նյութեր, արշավներ, կայքեր, սոցիալական մեդիա
- Մշակել և պահպանել բրենդային ուղեցույցներ՝ ապահովելով վիզուալ ինքնության հետևողականությունը բոլոր հարթակներում
- Ստեղծել վիզուալ ներկայացումներ, որոնք արդյունավետ կհաղորդեն դիզայնի հայեցակարգերն ու ռազմավարությունները
- Տեղեկացված լինել դիզայնի վերջին տենդենցների, գործիքների և տեխնոլոգիաների մասին
- Վերահսկել դիզայնի ամբողջ գործընթացը՝ սկզբնական հայեցակարգից մինչև վերջնական իրականացում
- Ապահովել դիզայնի աշխատանքի համապատասխանությունը որակի չափանիշներին և բրենդի ռազմավարությանը
- Անընդհատ բարելավել բրենդի վիզուալ ներկայությունը և արդյունավետությունը շուկայում
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- CorelDRAW
- Adobe Photoshop
Մասնագիտացում
- Գրաֆիկական հաղորդակցություն
- Վիզուալ մարքեթինգ
Բենեֆիթներ
- Community And Personal Development
- Annual Salary Review
- Team Building And Corporate Events
- Family Medical Insurance
- Traveling Package

