Աշխատանքի նկարագրություն
Evoca-ն փնտրում է Տեղեկատու, ով պատասխանատու կլինի հաճախորդների բարձրակարգ սպասարկման ապահովման և բանկային պրոդուկտների արդյունավետ ներկայացման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Պահանջներ
- բարձրագույն կրթություն,
- MS Word և MS Excel ծրագրերի իմացություն (ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
- հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
- բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- արագ սովորելու ցանկություն և ունակություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Պարտականություններ
- հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
- հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- քարտերի տրամադրում,
- բանկային պրոդուկտների վաճառքի իրականացում,
- պոտենցիալ հաճախորդների ներգրավում:
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Հաղորդակցման հմտություններ
- Վաճառքի/սպասարկման փորձ
- Նախաձեռնողականություն
Նախընտրելի հմտություններ
- Հարմարվողականություն
- ՀԾ-Բանկ
Մասնագիտացում
- Հաճախորդների սպասարկման մենեջեր
- Հաճախորդների աջակցության մենեջեր
- Հաճախորդների սպասարկում
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌


