Անցնել բովանդակությանը
Evocabank company logo - Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ job offerEvocabank

Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ

Գտնվելու վայրը:
Երևան
Զբաղվածության տեսակը:
Գրասենյակային, Ամբողջ դրույք
Մակարդակ
Ավագ
Անգլերեն
Միջինից բարձր
Հրապարակվել է:
հոկտեմբեր 26, 2026
29 դիտում
Դեռ CV չունե՞ս։Ստեղծիր րոպեներում Անվճար

Աշխատանքի նկարագրություն

Evoca-ն փնտրում է Խոշոր կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների արդյունավետ սպասարկման, բիզնեսի կարիքներին հարմարեցված ֆինանսական լուծումների և համալիր բանկային ծառայությունների տրամադրման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ հարակից ոլորտներում),
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների ներգրավման, սպասարկման և վարկավորման ոլորտում (պարտադիր է և՛ հաճախորդների ներգրավման, և՛ վարկավորման գործնական փորձի առկայությունը),
  • բանկային գործի, կորպորատիվ պրոդուկտների (վարկեր, առևտրի ֆինանսավորում, երաշխիքներ, ակրեդիտիվներ), ֆինանսական վերլուծության և ոլորտային օրենսդրության լիարժեք ու խորը իմացություն,
  • հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման, C-level ղեկավարների հետ բարձր մակարդակի բանակցություններ վարելու հմտություններ,
  • բիզնեսի ֆինանսական ցուցանիշները վերլուծելու, ռիսկերը գնահատելու և ռազմավարական որոշումներ կայացնելու ունակություն,
  • կոնֆլիկտների արդյունավետ կառավարման, խնդրահարույց իրավիճակների հարթման և սթրեսակայունության բարձր մակարդակ,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Պարտականություններ

  • նոր և գործող խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ, վստահելի հարաբերությունների հաստատում ու զարգացում, ինչպես նաև շուկայից նոր խոշոր բիզնեսների ակտիվ ներգրավում,
  • խոշոր կորպորատիվ հաճախորդների պորտֆելի արդյունավետ կառավարում, դրանց ֆինանսական ցուցանիշների և բիզնեսի զարգացման միտումների մշտական մոնիթորինգ,
  • կորպորատիվ հաճախորդների բիզնես կարիքների համալիր վերլուծություն, բանկային տարբեր պրոդուկտների ու ծառայությունների ակտիվ ներկայացում, խաչաձև վաճառք և անհատապես հարմարեցված ֆինանսական փաթեթների առաջարկում,
  • կորպորատիվ հաճախորդների բանկային պահանջմունքների արագ ու որակյալ բավարարման նպատակով բանկի այլ ստորաբաժանումների հետ արդյունավետ հաղորդակցության և սերտ համագործակցության ապահովում,
  • բաժնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների, պլանային ցուցանիշների և ընթացիկ առաջադրանքների ճշգրիտ ու ժամանակին կատարում:

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Վարկեր
  • ՀԾ-Բանկ
  • Հաղորդակցման հմտություններ
  • Վերլուծական հմտություններ
  • Հայտերի պատրաստում

Նախընտրելի հմտություններ

  • Հիմնավորված որոշումների կայացում

Մասնագիտացում

  • Վարկային ռիսկ
  • Ռիսկերի կառավարում ֆինանսական հաստատություններում
  • Էկոնոմետրիկա

Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:

Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

Evocabank logo

Evocabank-ի մասին

Evocabank - office1 / 2
Կյանքը Evocabank-ում

Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service.

Ոլորտ
Բանկային գործունեություն
Չափ
501-1000
Գտնվելու վայրը
Yerevan

Աշխատանքներ Evocabank-ում

Նման աշխատանքներ

Evocabank - Jobs in Armenia
Evocabank
Վարկային մասնագետ
ՄիջինԱվագ
Դիտել