Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
Effect Group company logo - Գրասենյակի մենեջեր job offerEffect Group

Գրասենյակի մենեջեր

Գտնվելու վայրը:
Yerevan
Զբաղվածության տեսակը:
Գրասենյակային, Ամբողջ դրույք
Մակարդակ
Միջին, Ավագ
Հրապարակվել է:
օգոստոս 28
3311 դիտում

Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող մասնագետի, ով կհամալրի գրասենյակի մենեջերի հաստիքը և կնպաստի գործառնական գործընթացների արդյունավետությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • MS Office փաթեթի իմացություն,
  • Bitrix համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Ժամանակի արդյունավետ կառավարում,
  • Ղեկավարման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Պարտականություններ

  • Կազմակերպել բաժնի աշխատակիցների գործառույթների ճիշտ բաշխումն ու դրանց արդյունավետ կատարումը,
  • Վերահսկել տարածքների մաքրությունը՝ ապահովելով որակի սահմանված չափորոշիչների պահպանումը,
  • Վերահսկել ստորաբաժանման տեխնիկական սարքավորումների և գույքի պահպանությունն ու շահագործումը,
  • Տեխնիկական խնդիրներին արագ լուծումներ գտնել՝ համագործակցելով համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ,
  • Կոորդինացնել և վերահսկել էլեկտրական և սանտեխնիկական համակարգերի վերանորոգման կամ փոխարինման աշխատանքները,
  • Իրականացնել նյութական պահեստի վերահսկողություն և ապահովել գույքի ամսական ինվենտարիզացիայի անցկացումը,
  • Հաշվառել և ցուցակագրել ստորաբաժանման համար անհրաժեշտ աշխատանքային պարագաներն ու նյութերը, ինչպես նաև ապահովել դրանց ժամանակին ձեռքբերումը՝ համադրաբար աշխատելով գնումների մասնագետի հետ,
  • Ապահովել հովացման, ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի անխափան և անվտանգ աշխատանքը։

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Google Փաստաթղթեր
  • MS Office

Մասնագիտացում

  • Գրասենյակի մենեջեր

Բենեֆիթներ

  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Թրեյնինգներ
  • Սպորտային փաթեթ

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

Effect Group logo

Effect Group-ի մասին

Effect Group — office1 / 10
Կյանքը Effect Group-ում

«Էֆֆեկտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2016թ. և հանդիսանում է ՀՀ շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից: Մեր գործունեությունը ներառում է հետևյալ ոլորտները՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ և այլն:

Ոլորտ
Արտադրություն
Չափ
501-1000
Գտնվելու վայրը
Yerevan
Հիմնադրման ամսաթիվ
2025

Աշխատանքներ Effect Group-ում