Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Effect Group company logo - Ներմուծման մասնագետ job offer
Effect Group

Ներմուծման մասնագետ

Yerevan
մարտ 13

Աշխատանքի նկարագրություն

134 դիտում
Գրասենյակային
Ամբողջ դրույք
Ավագ

ՇԵՆ ընկերությունը (Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ) հանդիսանում է Հայաստանում շինանյութի արտադրության ոլորտի ամենախոշոր և առաջատար ընկերություն։ Մենք ունենք որակյալ արտադրանք, լայն ապրանքատեսականի, լոգիստիկ ներուժ և մի քանի հարյուր աշխատակիցներից կազմված թիմ։ Ունենալով սեփական ավտոպարկ և լոգիստիկ համակարգ՝ ապահովում ենք ապրանքների արագ և անվտանգ առաքում Հայաստանի ողջ տարածքում։

Աշխատանքի ենք հրավիրում Արտաքին կապերի և ներմուծման բաժնի ավագ մասնագետի, ով պատասխանատու կլինի օտարերկրյա գործընկերների և մատակարարների հետ գործարար հարաբերությունների հաստատման և զարգացման համար։

Պահանջներ

  • Նոր գործընկերների ու մատակարարների որոնում և համագործակցության հաստատում,
  • Միջազգային շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Գնվող ապրանքների տեխնիկական պահանջների և առևտրային առաջարկների մշակում,
  • Պատվերների ժամանակին կազմում և ուղարկում մատակարարներին,
  • Պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և պատրաստում,
  • Պայմանագրային պայմանների և ֆինանսական փոխանցումների ժամանակին ապահովում:

Պարտականություններ

  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • MS Office ծրագրերի լավ իմացություն,
  • Նախաձեռնողականություն և արագ կողմնորոշվելու կարողություն բարդ իրավիճակներում,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Գործուղումների պատրաստակամություն,
  • Բարձր բանակցային հմտություններ,
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է:

Մասնագիտացում

Արտադրություն
Պահանջարկի պլանավորում
Փոխադրումներ

Պահանջվող հմտություններ

Գնումների/Աղբյուրների փորձ
Գնումների ռազմավարություններ
Ծառայության ծախսերի վերլուծություն

Բենեֆիթներ

Սպորտային փաթեթ
Թրեյնինգներ
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Բիզնես գործուղումներ
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌
Կիսվեք այս աշխատանքով Ձեր սոց. մեդիա հարթակներում
Աշխատանքներ Effect Group-ում
Effect Group company logo - Jobs Armenia
Effect Group
Արտադրություն
«Էֆֆեկտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2016թ. և հանդիսանում է ՀՀ շինանյութերի արտադրության շուկայի առաջատարներից: Մեր գործունեությունը ներառում է հետևյալ ոլորտները՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ և այլն:
Չափ
501-1000