Աշխատանքի նկարագրություն
Closr մարքեթինգային ընկերության թիմն ընդլայնվում է, և մենք փնտրում ենք Marketing Project Manager-ի, ով կմիանա մեզ և կաշխատի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բրենդների հետ։
Մենք համագործակցում ենք իրենց ոլորտի լավագույն ընկերությունների և անձնական բրենդների հետ, այդ պատճառով մեծ կարևորություն ենք տալիս մեր թիմին, արժեքային ու մշակութային համապատասխանությանը, և բացի տեխնիկական գիտելիքներից՝ շատ ենք կարևորում նաև փափուկ հմտությունները (soft skills):
Եթե ունեք փորձ SMM-ի և brand storytelling-ի ոլորտում, ցանկանում եք իրականացնողից դառնալ ղեկավար, աշխատել կրեատիվ թիմի հետ և ունենալ ստեղծագործական ազատություն, ապա մենք ցանկանում ենք ծանոթանալ Ձեզ հետ և քննարկել համագործակցության հեռանկարները։
Պահանջներ
Closr-ում Դուք մշակելու եք գործընկեր բրենդների սոցցանցային ռազմավարությունը և կրեատիվ թիմի հետ ղեկավարելու եք դրա իրականացումը։ Այդ պատճառով փնտրում ենք թիմակցի, ով ունի՝
- Բովանդակության ստեղծման փորձ և այս ոլորտում անսպառ հետաքրքրասիրություն,
- Meta Ads-ի հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Աշխատանքային գործընթացները ղեկավարելու ձգտում և պատասխանատվության բարձր զգացում,
- Անգլերենի լավ իմացություն (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Կրեատիվ և վերլուծական մտածելակերպ,
- Բարձր էմոցիոնալ ինտելեկտ և էմպատիա,
- Հաղորդակցման և խնդիրներ լուծելու (problem-solving) հմտություններ,
Եթե այս ամենը հետաքրքրեց Ձեզ և ցանկանում եք ավելին իմանալ այս հնարավորության մասին, ապա ուղարկեք Ձեր հարցերը hello@closrmarketing.com էլ․ հասցեին։ Իսկ եթե արդեն որոշել եք դառնալ մեր թիմակիցը, սպասում ենք Ձեր CV-ին և portfolio-ին։
Սիրով՝ Closr թիմ
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Facebook-ի գովազդ
- Բովանդակության շուկայավարում
Մասնագիտացում
- SMM
- Սցենար գրել
- Վիդեո մարքեթինգ
- Copywriting
- Գովազդ
- Մարքեթինգ
- Մարքեթինգի կառավարում
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌

