Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event coverՄիջոցառումն ավարտվել է

​Ի՞նչ է փոխելու կիբեռանվտանգության վերաբերյալ նոր օրենքը ոլորտում ու աշխատաշուկայում

Միջոցառման մասին

​​Փետրվարի 2-ին Թումո լաբերն իր հերթական կիբեռզրույցի շրջանակներում հյուրընկալելու է ՀՀ-ում ուժի մեջ մտած նոր օրենքի համահեղինակներ, ISAA իրավաբան-փորձագետներ Աշոտ Թանթուշյանին ու Տաթևիկ Ղազարյանին և անկախ փորձագետ Գևորգ Հայրապետյանին՝ քննարկելու օրենսդրական փոփոխության ազդեցությունը ու նորամուծությունները։ Կքննարկենք՝ ​​✅ Ոլորտի որ բացերն է կոչված լուծել նոր օրենքը, ​​✅Կարևոր ենթակառուցվածքների կիբեռպաշտպանությունը, ​​✅Ինչ հաստիքներ են բացվելու օրենքի ուժի մեջ մտնելու հետևանքով, ու որ մասնագիտություններն առավել պահանջված կդառնան, ​​✅Ինչպես է միջազգային փորձն ազդել տեղական օրենսդրության վրա, ​​Ու շատուշատ այլ հարցեր։ Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել նախապես: ​​Սույն նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏԳՀ) հետ համագործակցությամբ, Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում:

Այլ միջոցառումներ