
Միջոցառման մասին
Ինչպե՞ս ինտեգրել AI աշխատակիցներին քո ընկերությունում։ Agentell-ի համահիմնադիր Ալբերտ Պողոսյանը կպատմի, թե ինչպես է իր թիմը՝ բաղկացած 3 մարդուց և 16 ագենտից, կառավարում բիզնես-գործընթացների ամբողջական շղթաներ՝ վերլուծությունից մինչև վաճառք ու կոնտենտի ստեղծում: Սեսիայի ընթացքում կսովորեք՝ - Բացահայտել այն խնդիրները, որոնք արժե ավտոմատացնել - Ստեղծել AI ագենտ no code մեթոդով - Սովորեցնել ագենտներին աշխատել ընկերության տվյալների և գործիքների հետ - Ապահովել մարդու ներգրավումն այնտեղ, որտեղ դա կարևոր է սխալներից խուսափելու համար Ալբերտը նաև զրոյից AI-ագենտ կստեղծի և ցույց կտա դրա աշխատանքը կոնկրետ խնդիրների լուծման օրինակով: Միջոցառումն անցկացվելու է անգլերենով: Անհրաժեշտության դեպքում կապահովվի հայերեն թարգմանություն: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես:


