Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովը երկխոսության ու համագործակցության բաց հարթակ է
Կազմակերպվում է տարեկան հանդիպումների ձեւաչափով։
Միավորում է պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչների։
Քննարկվում են ինտերնետի կառավարմանը վերաբերող հարցեր, փոխանակվում է տեղեկատվություն, ներկայացվում՝ արդյունավետ փորձը։
Նպաստում է ինտերնետի հնարավորությունների զարգացմանը, առաջացող ռիսկերի ու մարտահրավերների դիմակայմանը, ինչպես նաեւ խնդիրների համընդհանուր ընկալմանն ու լուծմանը։
Ձեւաչափը հիբրիդային՝ առկա եւ առցանց։
Մասնակցել կարող են ինտերնետի կառավարման խնդիրներով հետաքրքրված շահառու բոլոր խմբերն ու անհատները։