Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
The Internet Governance Council of the Republic of Armenia (IGC) logo
Ոչ շահութաբեր կազմակերպություն

The Internet Governance Council of the Republic of Armenia (IGC) միջոցառումներ

Ինտերնետի զարգացման արդյունքում առաջացող մարտահրավերները պահանջում են հանրության կողմից համարժեք արձագանքներ: Ստեղծված «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» (ՀՀ ԻԿՀ) միջգերատեսչական խումբը ներառում է իր կազմում պետական, հասարակական, մասնավոր հատվածի մասնակիցներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, գիտությունների ակադեմիան\` ապահովելով Ինտերնետ կառավարման բազմաշահառու մոտեցումը, ինչը հնարավորություն է ստեղծում արձագանքել մարտահրավերներին: Խումբը ղեկավարվում է թափանցիկության սկզբունքով\` ապահովելով հանրության իրազեկումը իր աշխատանքների մասին [**igc.am**](http://igc.am/) կայքի միջոցով: Ինտերնետի կառավարումը պահանջում է աշխատանքի նոր եղանակներ, որոնք համարժեք կլինեն տեղեկատվական հասարակության աննախադեպ արագ զարգացումներին: Հանրության մասնակցությունն այստեղ հաջող զարգացման ամենակարևոր երաշխիքն է: Խմբի աշխատակարգը բացառիկ հնարավորություն է տալիս հաշվի առնել բոլորիս կարծիքները որոշումներ կայացնելիս:

1 միջոցառում