

❓Ո՞րն է լինելու մարդկության հաջորդ քայլը Լուսնի վրա և ի՞նչ դեր ունի Հայաստանը տիեզերական մրցավազքում։ Եթե այս հարցերը քեզ երբևէ հետաքրքրել են, շարունակիր կարդալ։ 🚀 🛰️ Մարտի 29-ին, Space42-ի 5-ամյա հոբելյանի առթիվ, հավաքում ենք տիեզերքի ամենավառ մարդկանց ու ամենաթարմ նորությունները մեկ վայրում։ 🌌✨ Արի՛ միասին «ուղեծիր դուրս գանք», ևս մեկ անգամ ոգեշնչվենք գիտությամբ, շփվենք ու իմանանք «ինչ կա-չկա» տիեզերքում։ 😄✨ Ի՞նչ է սպասվում. 🌖 Սեմինար. «Տիեզերական նոր մրցավազքը» թեմայով։ 🎤 Պանելային քննարկում հատուկ հյուրերի հետ. «Հայաստանի տիեզերական ապագան» 🥂 Networking. Հյուրասիրություն և շփում 🧩 Ժամանց. Սեղանի խաղեր և անակնկալներ 🗓️ Մարտի 29 ⏰ Մուտքը՝ 17:30, Սկիզբը՝ 18:00 📍 Այգի բիզնես կենտրոն 📌 Տեղերը սահմանափակ են, անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Հղումը` մեկնաբանություններում ✔️ Տիեզերքի բոլոր սիրահարների ներկայությունը խրախուսվում է։ ✨ Միջոցառումն անցկացվում է «Նովա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԳԱԾ «Գիտության հանրայնացման մրցույթի» ֆինանսավորմամբ և ԳԱԱ ԻԿՐԱՆետ ՄԿ-ի աջակցությամբ։

