

Մոտեցրու քեզ տիեզերքը Մենք՝ աստղասերներս, սիրում և հետաքրքրվում ենք աստղադիտակներով, պատրաստ ենք անքուն ու ցուրտ գիշերներ անցկացնել դրսում՝ գիշերային երկինքը վայելելու և ուսումնասիրելու համար։ Երկար տարիներ այս ոլորտում գիտությամբ զբաղվելով, մեր սերը դեպի աստղեր վերածվել է մասնագիտության և օգնել մեզ հմտանալ այս գործում։ Առաջին հայացքից պարզ թվացող այս հոբբին, դարձել է մեր կյանքի անբաժան մասը, քանի որ մենք բացահայտել և սովորել ենք աստղադիտման ու աստղադիտակների հնարքները։ SpeceShop42 նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք կիսել ձեզ հետ մեր կուտակած փորձը՝ օգնելով ձեզ սկսել առաջին քայլերը ուսումնասիրելու անծայրածիր Տիեզերքը։ SpeceShop 42-ը աստղադիտակների մասնագիտացված առցանց խանութ է։ Բացի այդ այստեղ կարող եք գտնել նաև մի շարք այլ պարագաներ՝ աստղադիտակի աքսեսուարներ, լազերային ցուցիչներ, գրքեր, ինպես նաև ֆիզիկայի օրենքները բացատրող մի շարք խաղալիքներ։ Եվ ամենակարևորը. Կարևորելով կրթության դերը կյանքում՝ մենք գրում ենք գիտահանրամատչելի բլոգ փոստեր՝ Տիեզերքի, ֆիզիկական երևույթների և այլ հետաքրքիր գիտական թեմաների մասին։ Այս հոդվածները գրված են պարզ լեզվով և միտում ունեն շարժել յուրաքանչյուրիդ հետաքրքրությունը դեպի գիտություն և Ձեզ էլ ավելի մոտեցնել Տիեզերքին։ Մեր տեսլականը Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որի քաղաքացին կլինի կիրթ ու բանիմաց, կտիրապետի և կկիրառի առօրյայում STEM (Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա) ուղղությունները։ Կնպաստենք Հայաստանի տիեզերական երկիր դառնալուն, և ինչու ոչ, Միջգալակտիկական Մարդկային Կայսրության ստեղծմանը։