

Ուզու՞մ ես քայլել ժամանակի հետ, բացահայտել ապագայի մասնագիտությունները և հասկանալ՝ ինչն է այսօր պահանջված աշխատաշուկայում։ Այդ դեպքում քեզ սպասում ենք Մարտունի Ինովացիոն Ֆեստիվալ 2026-ին (MIF26)՝ մի հարթակում, որտեղ հանդիպում են գաղափարները, տեխնոլոգիաները և երիտասարդները Ի՞նչ է քեզ սպասվում Շփում և նոր ծանոթություններ ոլորտի առաջատար մասնագետների ու հարյուրավոր երիտասարդների հետ Հայաստանի առաջատար համալսարանների տաղավարներ, որտեղ կարող ես անմիջապես ծանոթանալ բուհերին, ծրագրերին և ընդունելության հնարավորություններին Ոգեշնչող ելույթներ տարբեր ոլորտների ներկայացուցիչներից STEM ուղղության բացահայտում և նոր հնարավորություններ Հայկական ազգային պարեր Եվ, իհարկե, անակնկալներ MIF26-ը պարզապես միջոցառում չէ. սա քո ապագայի սկիզբն է։ Գտի՛ր այն մասնագիտությունը, որով կարող ես ստեղծել, զարգանալ և աշխատել հենց քո մարզում։ Հիշի՛ր՝ քո ընտրությունը ձևավորում է քո ապագան։

