
2Մայ
ԱնվճարMIF26 | ՄԱՐՏՈՒՆԻ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՖԵՍՏԻՎԱԼ 2026 🚀
Մայ 02 | 10:00 - 18:00
Մարմարաշեն 0815

Ուսանողի Տունը տրամադրում է ** ոչ ֆորմալ կրթություն և կեցություն** մարզերից Երևան տեղափոխված, համալսարաններում սովորող ուսանողների համար։ Այստեղ ուսանողները մասնակցում են կրթական ծրագրին (սեմինարներ, հանդիպումներ գործարարների և հարուստ կենսափորձ ունեցող անձանց հետ, բիզնես այցեր, արշավներ), որի արդյունքում ստացած գիտելիքների և հմտությունների շնորհիվ իրենց համայնքներում ձևավորում են թիմեր և ծավալում համայնքային զարգացման ծրագրեր։ Այս ամենի հետ մեկտեղ նրանց տրվում է** հարմարավետ, տեխնիկայով և գույքով հագեցած կացարաններ**՝ լուծելով մարզից Երևան տեղափոխվելուց հետո ուսանողների մոտ առաջացած կեցության խնդիրը։