Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Room to Grow
event organizer logo
HR Drone
HR Platform
Միջոցառման մանրամասներ
Մար 13 | 18:00
Տերյան 1/1
HR Drone
Տես անցած միջոցառումները

Room to Grow միջոցառման կենտրոնում պանելային քննարկումն էր, որը վառ և պրոֆեսիոնալ կերպով մոդեռացրեց մեր գործընկեր Optimax Dev ընկերության ՄՌԿ ղեկավարԱստղիկ Մալխասյանը. նա ստեղծեց անկեղծ, ակտիվ և ներգրավող մթնոլորտ՝ յուրաքանչյուր մասնակցին հնարավորություն տալով հայտնվել քննարկումների կենտրոնում։ Տարբեր ոլորտներից՝ ֆինանսաբանկայինից մինչև IT և HoReCa, հրավիրված մասնագետները խոսեցին իրական աճի մասին։

Պանելիստների շարքում էին՝

  • Նարեկ Հակոբյան` Co-founder & CEO, HR Drone | Co-founder & CTO, M-One
  • Օքսաննա Էլչյան` ՄՌԿ ղեկավար, Coffee House Company | Հիմնադիր & տնօրեն, About People HR Consulting
  • Աննա Նալբանդյան` Տաղանդների ներգրավման բաժնի ղեկավար, Evocabank
  • Լիլիթ Մխիթարյան` Հավաքագրման թիմի ղեկավար, TUMO Center for Creative Technologies.

Քննարկումները վերաբերում էին ոչ միայն թվերին, այլ մարդկանց, արժեքներին և թիմային մշակույթին։ Բաց և անկեղծ խոսակցությունները ստեղծեցին կենդանի մթնոլորտ, որտեղ մասնակիցները կիսվեցին փորձով, գտան նոր գաղափարներ և ձևավորեցին նոր կապեր։ Առանցքային հարցը պարզ էր՝ ինչպես աճել արագ, բայց չկորցնել այն մշակույթը, որը դարձրել է ընկերությունը հաջողակ։

Միջոցառումը նաև խորհրդանշական էր մեզ համար․ HR Drone թիմը բառացիորեն մեծացել էր այն գրասենյակի տարածքից, որտեղ ծնվել էր գաղափարը և ձևավորվել էին առաջին համագործակցությունները։ Այդ երեկոն դարձավ մեր վերջին հանդիպումը այդ տարածքում՝ նշանավորելով տեղափոխությունը դեպի նոր, ավելի մեծ գրասենյակ և նոր փուլի սկիզբը։

Room to Grow-ը ևս մեկ անգամ հաստատեց, որ աճը պահանջում է տարածք՝ ոչ միայն ֆիզիկական, այլ նաև գաղափարների, կապերի և միասնական զարգացման համար։

Նկարներ
+ 6
նկար
Այլ միջոցառումներ